Անդրե Նզապեիկե (ֆր.՝ André Nzapayeké, օգոստոսի 20, 1951(1951-08-20), Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն), քաղաքական և պետական գործիչ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչապետը 2014 թվականի հունվարի 25-ից մինչև օգոստոսի 10-ը։

Անդրե Նժաչեակ
André Nzapayeké
Դրոշ
Դրոշ
ԿԱՀ վարչապետ
25 հունվարի - 10 օգոստոսի, 2014 թվական
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օր օգոստոսի 20, 1951(1951-08-20) (72 տարեկան)
Ծննդավայր Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

Կենսագրություն խմբագրել

Անդերեյ Նզապեիկեն ծնվել է 1951 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի Բանգասու քաղաքում, քրիստոնյայի ընտանիքում[1]։ Եղել է Աֆրիկայի զարգացման բանկի գլխավոր քարտուղարն ու Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկի փոխնախագահը։

Վարչապետի պաշտոնում խմբագրել

2014 թվականի հունվարի 25-ին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության կառավարության ու ապստամբների միջև ծավալված կոնֆլիկտի ամենաթեժ պահին Անդրե Նզապեիկեն նշանակվել է երկրի ժամանակավոր վարչապետ[2]։ Նա ասել է, որ իր համար առաջնահերթ խնդիրներ կլինեն երկիրը 2015 թվականի ընտրություններին նախապատրաստելը և մի քանի ամսվա ընթացքում դադարեցնել երկրի ներսում տեղի ունեցող վայրագությունները` որպես պետության վերականգնման ուղղությամբ կատարվող կարևոր քայլ[3]։ Հունվարի 27-ին Նզապեիկեն ձևավորել է նոր կառավարություն, որի կազմում ընդգրկված էին 20 նախարարներ, այդ թվում` յոթ կանայք և քրիստոնեական «հակաբալակ» ջոկատի մեկ ներկայացուցիչ[4]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Նզապեիկեին և երկրի նախագահ Քաթրին Սամբա Պազային ուղարկված հայտարարության մեջ ողջունել է նրանց նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ նշելով, որ այն «նոր հնարավորություններ է ընձեռում քաղաքական գործընթացին աջակցելու» համար և որ ներդրված ջանքերի շնորհիվ հաջողվել է սկիզբ դնել անցումային գործընթացին[5]։

Հունիսի 4-ին՝ Բանգիում ընդհանուր գործադուլի կոչերից և կառավարության հրաժարականի պահանջից հետո, Անդրե Նզապեիկեն որոշել է արգելել SMS հաղորդագրությունների ուղարկումը ամբողջ երկրում[6][7]։ Ավելի ուշ Անդրե Նզապեիկեն մուսուլման և քրիստոնյա խմբավորումներին հորդորել է վայր դնել զենքերը և դադարեցնել միջկրոնական բռնությունները։ Արդյունքում, Բանգիի քաղաքապետարան և Բեգուա և Բիմբո մայրաքաղաքային շրջաններ եկել են ոչ թե մարտիկներ, այլ մոտ 200 տեղացի մուսուլմաններ, որոնք գտել էին զենքեր փողոցում։ Նզապեիկեն ասել է, թե «մենք պետք է խրախուսենք բոլոր նրանց, որոնք կամավոր կբերեն նռնակներ և զինամթերք, որոնք աջակցում են խաղաղ գործընթացին։ Մենք պետք է խրախուսենք եկածներին և մնացած բնակչությունը»[8]։

Օգոստոսի 5-ին նախագահական Քաթրին Սամբա Պազայի մամուլի խոսնակը պետական ռադիոյի եթերում հայտարարել է, որ «վարչապետը Անդրե Նզապեիկեն և նրա կողմնակիցները հրաժարական են տվել պետության ղեկավարի խնդրանքով»[9][10]։ Օգոստոսի 10-ին Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Քաթրին Սամբա Պանզան վարչապետի պաշտոնում նշանակել է Մահամաթ Կամունին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «André Nzapayéké, un technocrate à la tête du gouvernement de République centrafricaine» (French). Radio France Internationale. 25 января 2014. Վերցված է 27 января 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Андре Нзапэике назначен новым премьером ЦАР». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  3. «New CAR PM says ending atrocities is priority». Aljazeera. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  4. «Премьер-министр ЦАР сформировал переходное правительство». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  5. «Пан Ги Мун выразил приветствие по поводу формирования нового правительства ЦАР». Синьхуа. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  6. «В Центральноафриканской республике запретили SMS». Russia Today. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  7. «Власти ЦАР запретили жителям страны посылать смс-ки». BBC Russian. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  8. «ЦАР: оружие сдают мирные жители, а не боевики». Euronews. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  9. «Правительство ЦАР по требованию президента ушло в отставку». ՌԻԱ Նովոստի. 5 августа 2014. Վերցված է 10 августа 2014-ին.
  10. «Правительство ЦАР во главе с премьер-министром ушло в отставку». Русская планета. 5 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 10 августа 2014-ին.
  11. «Новым премьер-министром ЦАР стал мусульманин Камуна». BBC Russian. 10 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 10 августа 2014-ին.