Ներսես Սազանդարյան
աշուղ
Թառ-Սյունի, Սազանդարյան Ներսես, (հուլիսի 11, 1867, Խնձորեսկ, Հայաստան - նոյեմբերի 9, 1927, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ) հայ գուսան։ Հորինել և կատարել է թառի նվագակցությամբ (այստեղից էլ կեղծանունը՝ թառ և Սյունի(ք)։ Հայտնի են Թառ-Սյունու «Սյունեցու կյանքից», «Լսեք, ո՜վ սիրելիք», «Քոխվան մեծ խալխին», «Օրը մեկին» և այլ երգեր։
Ներսես Սազանդարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1867 |
Ծննդավայր | Խնձորեսկ, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 9, 1927 (60 տարեկան) |
Մահվան վայր | Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ |
Մասնագիտություն | աշուղ |
Մահացել է 1927 թվականին, Խնձորեսկ գյուղում[1]։
Երկեր Խմբագրել
- Սազանդարյան Ն., Նոր երգարան, Թ., 1898:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «ԹԱՌՍՅՈՒՆԻ»։ Արխիվացված է օրիգինալից 2023-01-16-ին։ Վերցված է 2023-01-14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 142)։ |