Ներսես Խառատյան

հայ բանաստեղծ, արձակագիր

Ներսես Սոսի Խառատյան (հոկտեմբերի 23, 1947(1947-10-23)[1], Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2012)[2]։

Ներսես Խառատյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1947(1947-10-23)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ
Ներսես Խառատյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ներսես Խառատյանը ծնվել է 1947 թվականին Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի դատախազության համակարգում։ Խառատյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում[3]։ Խառատյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն։

Երկեր խմբագրել

  • Կարոտի երգեր, Երևան, 2003։
  • Մորմոք (բանաստեղծություններ), Երևան, 2008, 66 էջ։
  • Դու հրաշք էիր, կյանք (բանաստեղծություններ), Երևան, 2009, 238 էջ։
  • Փոքր քաղաքի մեծ պատմություններ (պատմվածքներ և նովելներ), Երևան, 2012, 160 էջ։
  • Վայրիվերումների բացատ (պատմվածքներ, նովելներ), Երևան, 2013, 80 էջ։
  • Խաղ մահվան հետ (պատմվածքներ), Երևան, 2015, 150 էջ։
  • Ո՞վ սպանեց Էլենին (վեպ), Երևան, 2016, 196 էջ։
  • Մերժվածները (վեպ), Երևան, 2017, 164 էջ։
  • Թռիչք ժամանակից դուրս (ընտրանի), Երևան, 2017, 278 էջ։
  • Կրակոց թիկունքից (վեպ), Երևան, 2018, 208 էջ։
  • Հովտաշուշան (վեպ), Երևան, 2019, 400 էջ։
  • Պատասխան տալու ժամանակը (վեպ), Երևան, 2020, 341 էջ։
  • Վերջինը (վեպ), Երևան, 2021, 352 էջ։
  • Հին օրերի կանչը (պատմվածքներ), Երևան, 2021, 222 էջ։
  • Անհայտը (դետեկտիվ), Երևան, 2022, 408 էջ։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Մերժվածները» վեպն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի (Լոս Անջելես) մրցանակի, 2017[4]
  • Հայաստանի գրողների միության նախագահության գրական վաստակի համար մեդալ, 2017
  • «Ո՞վ սպանեց Էլենին» վեպը արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2016[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://wua.am/en/kharatyan-nerses/
  2. Ներսես Խառատյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Խառատյան, Ներսես"'». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  4. «ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017
  5. «Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները պարգեւատրվեցին». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել