Ներսեսի և Տիրացուի խաչքար (Մայր Աթոռ)
Ներսեսի և Տիրացու խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.15)[1]։
Ներսեսի և Տիրացուի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ |
Սկզբնական տեղադրություն | Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Ներսեսին և Տիրացուին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն Մարտիրոսն է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 13-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում |
Տեղադրություն խմբագրել
Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ Նախկինում գտնվում էր Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։
Նկարագրություն խմբագրել
Կանգնեցված բազալտե պատվանդանին։ Խաչքարն աչքի է ընկնում 13-րդ դարին բնորոշ քանդակային հարդարանքի կատարելությամբ։
Վիմական արձանագրություն խմբագրել
Խաչքարի ստորին հատվածում առկա է 3 տող վիմական արձանագրություն[2][3].
- ԵՍ` ՄԱՐՏԻՐՈՍ, ԿԱՆԳՆԵՑԻ
- ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ[ՒՆ]
- ՆԵՐՍԻՍԻ ԵՒ ՏԻՐԱՑՈՒԻՆ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Մարտիրոսը, ի հիշատակ Ներսեսի և Տիրացուի։
Այլ տեղեկատվություն խմբագրել
- «Տիրացու» արական անձնանվան «ՈՒ» գիրը հավանաբար փորագրիչը նախապես բաց է թողել և ավելացրել հետագայում։ Այս անձնանունն ունի նաև եկեղեցական պաշտոնի նշանակություն. հաճախ է հանդիպում հատկապես 13-14-րդ դարերի վիմագրերում։ Նեղուցի վանքի վիմագրերից մեկում ևս հանդիպում ենք «Տիրացու» անվան հիշատակման։ 1289 թվականին Գեղարդում Մխիթար Այրիվանեցու արձանագրության փորագրիչ է հիշվում ոմն Տիրացու գրիչ[4]։
- Տիրացու գրիչ հիշվում է նաև Հովհաննես Կարապետի վանքի 1301 թվականի և համաժամանակյա մի քանի այլ վիմագրերում[5]։ Տեղագրական, ժամանակային և անվան հարազատությունը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը թերևս միևնույն գրչի մասին է։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
- ↑ Գարեգին արք. Յովսէփեանց, Մխիթար Այրիվանեցի. նորագիւտ արձանագրություն եւ երկեր, Երուսաղէմ, 1931, էջ 4։
- ↑ Յուսիկ Մելքոնեան, Սուրբ Յովհաննու Կարապետի վանքը, «Հանդէս ամսօրեայ», 2003, թ. 1-12, էջ 191-197։