«Երփներանգ շղարշը» (անգլ.՝ The Painted Veil), բրիտանացի գրող Վիլյամ Սոմերսեթ Մոեմի վեպը (1925)։ Անվանումը վերցված է Պերսի Բիշի Շելլիի սոնետից, որն սկսվում է հետևյալ բառերով. «Lift not the painted veil which those who live / Call Life», որը հայերեն թարգմանությամն հնչում է «Մի՛ բարձրացրու երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում»։

Երփներանգ շղարշը
անգլ.՝ The Painted Veil
Վեպի հայերեն թարգմանության շապիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՎիլյամ Սոմերսեթ Մոեմ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՀոնկոնգ
Հրատարակվել է1925
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20160824
ՎիքիքաղվածքԵրփներանգ շղարշը

Կենսագիր Ռիչարդ Կորդելը նշել է, որ Մոեմին վեպը գրելը դրդել է ինչպես գիտական հետաքրքրությունը, այնպես էլ Սուրբ Թոմասի հիվանդանոցում բժշկական ծառայության անցնելը[1]։ Գրքի առաջաբանում Մոեմը խորհրդածում է վեպի հրատարակմանը ուղեկցող տհաճություններրի մասին։ Այսպես, գլխավոր հերոսների ազգանունները Լեյնից փոխվել են Ֆեյնի, քանի որ Հոնկոնգում այդ անունով մարդիկ դատի են տվել թերթին, և թերթի սեփականատերը ստիպված է եղել վճարել 250 ֆունտ։ Այնուհետև գաղութային կառավարչի օգնականը սպառնացել է դատի տալ՝ կարծելով, թե ինքն է պիտակավորվել։ Գրողն ստիպված է եղել Հոնկոնգը փոխարինել է Չին-Յեն երևակայական գաղութով[2], ընդ որում բարելավված տպաքանակն այդպես էլ վաճառքի չի հանվել։ Ավելի ուշ հրատարակության մեջ հետ է փոխված Հոնկոնգի, Ֆեյն ազգանունը պահպանված է ամբողջ հրատարակված տպաքանակում։

Վեպի գաղափարը բնութագրական են գրողի ստեղծագործություններին, քանի որ Ս. Մոեմի ստեղծագործության բարձրագույն ձևը հանդիսանում էր հիասքանչի, գեղեցիկի ստեղծումը. «Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից։ Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը։ Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է։ Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է»[3]։ «Գեղեցիկ ապրած կյանքի» օրինակ՝ որպես «արվեստի ամենակատարյալ ստեղծագործություն» երևան է գալիս Մոեմի ստեղծագործության մեջ։ Վեպը բաղկացած է 80 փոքր գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը փոխում է պատումը, ինչը թույլ է տալիս հետևել գործողությունների ընթացքին։ Այս վեպը պատմում է սիրային զգացմունքների ուժեղության, վերապրման, դրա հաղթահարման, գլխավոր հերոսուհու հոգու և բնավորության դժվարին կայացման մասին։ «Երփներանգ շղարշը» երբեք չի համարվել գրողի ամենանշանակալի գրքերից մեկը, սակայն դրանով չի կորցնում իր կարևորությունը Մոեմի ստեղծագործության մեջ[4]։

Սկզբնապես Մոեմը 1924 թվականի նոյեմբերից մինչև 1925 թվականի մարտ տպագրվել է «Cosmopolitan» ամսագրում՝ ընդհանուր 5 համար։ 1925 թվականի մայիսից սկսզած հրատարակվել է Միացյալ թագավորությունում «Nash's» ամսագրի 8 համարներում։

Հայերեն տպագրվել է 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Անահիտ Բաբայան Զեյթունցյանը։ Վերահրատարակվել է 2020 թվականին[5]։

Կերպարներ խմբագրել

  • Ուոլթեր Ֆեյն՝ մանրէաբան
  • Քիթի Գարսթին՝ Ուոլթերի կինը
  • Չարլի Թաունդսեն՝ գաղութային կառավարչի օգնական
  • Դորոթի Թաունդսեն՝ Չարլիի կինը
  • Ուադինգթոն՝ ոստիկանական լիազորի օգնական
  • տիկին Գարսթին՝ Քիթիի մայրը
  • Բերնարդ Գարսթին՝ Քիթիի հայրը, փաստաբան
  • Դորիս Գարսթին՝ Քիթիի կրտսեր քույրը
  • Մայրապետ
  • Գնդապետ Յու

Արձագանք խմբագրել

  Բացահայտում է Մոեմի բազմաթիվ անգերազանցելի հատկանիշները՝ կանանց հասկանալու կարողությունը, մանրամասն ու դիպուկ գրելաոճը և կրքոտ զգացմունքայնությունը։
- Դեյլի Մեյլ
 
  Հիանալի ստեղծագործություն... Մոեմի ոճը սուր է ու կտրուկ, խոհուն ու անմիջական։
- Նյու Յորք Թայմս
 

Էկրանավորում խմբագրել

  • 1934 թվական՝ լեհա-ռուսա-ամերիկյան կինռեժիսոր Ռիչարդ Բոլեսլավսկու սև-սպիտակ «Երփներանգ շղարշը» ֆիլմը, Քիթիի դերում՝ Գրետա Գարբո, ամերիկյան արտադրություն։
  • 1957 թվական՝ «Յոթերորդ մեղք» սև-սպիտակ ֆիլմը, ռեժիսորներ Ռոնալդ Նիմի և Վինսենթ Մինելլիի համատեղ աշխատանքը, Քիթիի դերում՝ Էլինոր Պարկեր, ամերիկյան արտադրություն։
  • 2006 թվական՝ «Ներկված քող» ֆիլմ, ռեժիսոր՝ Ջոն Կարան, Քիթիի դերում՝ Նաոմի Ուոթս, Ամերիկայի, Կանադայի և Չինաստանի արտադրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cordell. Richard A. "Somerset Maugham at Eighty" in College English, Vol. 15, No. 4 (Jan. 1954), pp. 201–207.
  2. H. J. Lethbridge. Hong Kong Cadets, 1862–1941, p. 56.
  3. Моэм У. С. Искусство слова: О себе и других // Литературные очерки и портреты. — М.: Художественная литература, 1989. — 250 с.
  4. Ионкис Г. И. Уильям Сомерсет Моэм: Грани дарования // Моэм У. С. Подводя итоги: Эссе, очерки. — М.: Высшая школа, 1991. — С. 7—25.
  5. «Երփներանգ շղարշը». zangak.am.

Գրականություն խմբագրել

  • Моэм У. С. Искусство слова: О себе и других // Литературные очерки и портреты. — М.: Художественная литература, 1989. — 250 с.
  • Моэм У. С. Разрисованная вуаль. — М.: АСТ Москва, 2007. — 350 с.
  • Скороденко В. Уильям Сомерсет Моэм. — М.: Радуга, 1991. — 420 с.
  • Шагинян М. Зарубежные письма. — М.: Просвещение, 1964. — 213 с.
  • Maugham, S. The Painted Veil / William Somerset Maugham. — Լ.: Allen, 2004. — 258 p. — Режим доступа к книге: http://www.e-reading.org.ua/book.php?book=127592

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երփներանգ շղարշը» հոդվածին։