Արտամուսնություն կամ էքսոգամիա, նախնադարյան հասարակությանը բնորոշ սովորույթ, որով արգելվում էր նույն ազգակցական խմբի մարդկանց ամուսնությունը։ Հայաստանում, սովորույթի իրավունքի ուժով, ամուսնությունն արգելվում էր մինչև ազգակցության 7-րդ աստիճանը։ Այս սովորույթը օրենքի ուժ է ստացել միջնադարյան հայ կանոնագրքերում և դատաստանագրքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 134