Նեստորաս Միտիդիս

կիպրոսցի ֆուտբոլիստ

Նեստորաս Միտիդիս (հուն.՝ Νέστωρας Μυτίδης, հունիսի 1, 1991(1991-06-01)[1][2], Լարնակա, Կիպրոս), կիպրոսցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «ԱԵԿ»-ի և Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։

Նեստորաս Միտիդիս
հուն․՝ Νέστωρας Μιτίδης
Քաղաքացիությունը  Կիպրոս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1991(1991-06-01)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լարնակա, Կիպրոս
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

«ԱԵԿ» խմբագրել

Միտիդիսը իր կարիերան սկսել է Անդրեաս Միխալիդիսայի ղեկավարությամբ՝ «ԱԵԿ»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Միտիդսը նշել է 2009/10 մրցաշրջանում՝ մասնակցելով երկու հանդիպման։

Թիմի կազմում իր առաջին գոլը Միտիդիսը խփել է 2010 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Էրմիս»-ի դեմ խաղում։ Եվրոպայի լիգայում իր առաջին գոլը Նեստորասը խփել է 2011 թվականի հունիսի 14-ին՝ «Ֆլորիանա»-ի դեմ խաղում[3]։

«Ռոդա» խմբագրել

2016 թվականի հուլիսի 12-ին Նեստորաս Միտիդիսը տեղափոխվել է հոլանդական «Ռոդա»[4]։ նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։

Վերադարձ «ԱԵԿ» խմբագրել

2017 թվականի հունվարին Միտիդիսը վարձակալական հիմունքներով վերադարձել է «ԱԵԿ»։

Միջազգային կարիերա խմբագրել

Կիպրոսի ազգային հավաքականի կազմում Միտիդիսը իր դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 16-ին՝ Հորդանանի հավաքականի դեմ խաղում։

2015 թվականի հունիսի 12-ին Միտիդիսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անդորրայի հավաքականի դեմ խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Floriana v AEK Larnaca». UEFA Europa League. 2011 թ․ հունիսի 14. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  4. «Nestoras Mytides voor twee seizoenen naar Roda JC» (հոլանդերեն). rodajc.nl. Վերցված է 16.7.2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել