Նելլի Չոբանու (իսկական անունը՝ Նելյա Չոբանու-Մերժինյանու (մոլդ.՝ Nelea Ciobanu-Mărgineanu[1], ծն. 28 հոկտեմբերի, 1974, Կանիյա, Կանտեմիրի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգչուհի, Մոլդովայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2001

Նելլի Չոբանու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNelea Ciobanu-Mărgineanu
Ի ծնե անունՆելյա Չոբանու-Մերժինյանու
Ծնվել էհոկտեմբերի 28, 1974 (49 տարեկան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կանիյա, Կանտեմիրի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Ժանրերէթնո
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքnellyciobanu.com
 Nelly Ciobanu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նելլի Չոբանուն ավարտել է Տիրասպոլի երաժշտական քոլեջը։ Առաջին անգամ ելույթ է ունեցել եղբոր հետ «Master Dinamit» դուետով։

Պրոֆեսիոնալ բեմում առաջին ելույթը «Առավոտյան աստղ» մրցույթում (1994) 19-ամյա երգչուհու համար ավարտվեց հաղթանակով. նա մրցույթում գրավեց առաջին տեղը։ 1996 թվականին մասնակցությունը Մոլդովայի «Maluri de Prut» մրցույթում հաստատեց երկրի լավագույն երիտասարդ էստրադային երգչուհու կարգավիճակը։

1997 թվականին «Mamaia 97» մրցույթում Նելլին ստացավ երրորդ մրցանակը և դրա հետ Ռումինիայում ճանաչում ձեռք բերեց իր երաժշտական ու դերասանական տաղանդի շնորհիվ։ 1998 թվականին «Ընկերների ծով» մրցույթում երրորդ տեղը գրավելուց հետո Նելլի Չոբանուի ձայնը հնչում էր Յալթայի Սևծովյան ամբողջ ափում։ 1999 թվականին «Voice of Asia» փառատոնում Նելլին զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այդ տարում էլ «Vladimir Ivasiuk» փառատոնում Նելլին ստանում է առաջին մրցանակը և ճանաչում գտնում ուկրաինացի հանդիսատեսի շրջանում։

2000 թվականին Բելառուսիայի «Славянский базар» հեղինակավոր մրցույթում Նելլին ցնցող տպավորություն է թողնում հանդիսատեսի վրա և ստանում փառատոնի առաջին մրցանակը։ 2002 թվականին արժանանում է «Ապրիլյան գարուն» փառատոնի ոսկե մրցանակին (Հյուսիսային Կորեա) ։ 2003 թվականին Յուրմալայում` «New wave» փառատոնում, Նելլի Չոբանուն գրավում է երկրորդ տեղը։ Փառատոնի ժամանակ նա արժանանում է ամենաշատ գովասանքներին։ Այդ նույն 2003 թվականին Նելլին ստանում է «Клавдия Шульженко» մրցույթի գրան-պրին։

Նելլի Չոբանուն արևմտյան և ռուսական էստրադային երգչուհիների հետ ելույթ է ունենում միևնույն բեմում, նրա համերգները նախատեսված են առաջիկա մի քանի տարիների համար և անցկացվում են Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Կորեայում։

Հաջորդ մի քանի տարվա ընթացքում երգչուհին թողարկել է 4 ձայնասկավառակ, պատրաստեց 5-րդ ձայնասկավառակը, որում ընդգրկված է «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին ներկայացված «Hora din Moldova» երգը (երաժշտությունը՝ Վյաչեսլավ Դոբրինինի, խոսքերը՝ Անդրեյ Գաջիուի ու Նելլի Չոբանուի)։

Ներկայումս Նելլի Չոբանուն համարվում է Մոլդովայի ամենահեղինակավոր էստրադային երգչուհին։ Նա ամենամյա VIP մրցանակաբաշխության վեցակի չեմպիոն է։ 2007 թվականից վարում է Մոլդովայի ամենահայտնի «Vedete la bis» հեռուստածրագիրը։

Նելլի Չոբանուն «Եվրատեսիլ 2009»-ում խմբագրել

2006 թվականին Նելլի Չոբանուն մայր դարձավ (դստերը կոչել են Միրելա-Քրիստինա) և, «Եվրատեսիլ 2009»-ում իր ելույթը նվիրեց դստերը։ 2009 թվականի մայիսին Նելլին Մոսկվայում Մոլդովան ներկայացրեց «Եվրատեսիլ» մրցույթում, անցավ եզրափակիչ և զբաղեցրեց 14-րդ տեղը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Չոբանու» հոդվածին։