Նելլի Հակոբյան-Տամարինա

Նելլի Սուրենի Հակոբյան-Տամարինա (ռուս.՝ Нелли Суреновна Акопян-Тамарина, հունվարի 5, 1941(1941-01-05)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս և բրիտանացի դաշնակահարուհի։

Նելլի Հակոբյան-Տամարինա
Ծնվել էհունվարի 5, 1941(1941-01-05)[1][2] (83 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նելլի Հակոբյան-Տամարինան ծնվել է 1941 թվականի հունվարի 5-ին Մոսկվայում։ 9 տարեկանում նվագախմբի հետ կատարել է Յոզեֆ Հայդնի կոնցերտները[4]։ Ավարտել է Կենտրոնական երաժշտական դպրոցը (Անաիդա Սմբատյանի դասարանը), այնուհետև՝ Մոսկվայի կոնսերվատորիան (1964), որտեղ դարձել է Ալեքսանդր Գոլդենվեյզերի վերջին աշակերտներից մեկը և Դմիտրի Բաշկիրովի առաջին աշակերտուհին[3]։ Դեռ ուսանող ժամանակ՝ 1963 թվականին, ԳԴՀ-ում նվագել է Ռոբերտ Շումանի անվան միջազգային մրցույթում, իսկ 1974 թվականին նույն մրցույթում արժանացել է Ռոբերտ Շումանի մրցանակի՝ որպես շումանական երգացանկի նվիրյալ կատարող։ Հայտնի է եղել նաև որպես Ֆրեդերիկ Շոպենի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները մեկնաբանող։

1970-ական թվականներին Հակոբյանի կատարողական կարիերան իշխանությունների կողմից զգալի չափով արգելափակվել է այն պատճառով, որ նրա քույրը ԽՍՀՄ-ից Իսրայել հեռանալու փաստաթղթեր էր ներկայացրել[4]։ Այնուհետև նա կարողացել է գնալ Պրահա, որտեղ մեծ մասամբ նվիրվել է մանկավարժական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է գեղանկարչությամբ[4]։ Հետագայում Հակոբյան-Տամարինան հաստատվել է Մեծ Բրիտանիայում և վերադարձել համերգային գործունեությանը։ 2002 թվականին՝ 25 տարվա ընդմիջումից հետո, նա ելույթ է ունեցել Մոսկվայում։ Քննադատների դրական գնահատականներին է արժանացել նաև 2006 թվականին դաշնակահարուհու ելույթը Կիևում.

Նելլի Հակոբյան-Տամարինան Շումանովի Դաշնամուրային կոնցերտը գրել է առավել հագեցած գույներով։ Նրա կատարման մեջ ամեն ինչ կարծես չափազանցված էր, կարծես ներկայացվում էր դանդաղ կադրով, իսկ ձայնանցման կամ մելիզմի մանրամասները ձեռք էին բերել իրենց հազվադեպ հատում կշիռ[5]։

Համերգներ է տալիս Մեծ Բրիտանիայում[3][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.peoples.ru/art/music/pianist/nelly_akopyan-tamarina/
  2. 2,0 2,1 https://records.su/tag/%D0%90%D0%BA%D0%BE%D0%BF%D1%8F%D0%BD_%D0%9D%D0%B5%D0%BB%D0%BB%D0%B8
  3. 3,0 3,1 3,2 «Nelly Akopian-Tamarina returns to Wigmore Hall following last year's sold out recital» (անգլերեն). Academia Rissuca. 2009 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 Church M. Preview: Nelly Akopian-Tamarina, Wigmore Hall, London : From Russia with love rekindled(անգլ.) // The Independent. — 2008, 24 January.
  5. «Гости Владимира Крайнева завершили свои выступления» (ռուսերեն). podrobnosti.ua. 2006 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  6. «Archbishop Elisey's birthday celebration» (անգլերեն). The British Orthodox Church. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.