Նելլի Անանյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նելլի Վախթանգի Անանյան (ապրիլի 3, 1938(1938-04-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 2, 2011(2011-10-02), Երևան, Հայաստան[2]), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1999)։

Նելլի Անանյան
Ծնվել էապրիլի 3, 1938(1938-04-03)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 2, 2011(2011-10-02) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1994)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԳրականության ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյանի դուստրը։

Կենսագրություն

խմբագրել

Նելլի Անանյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում՝ Վախթանգ Անանյանի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, խմբի ղեկավար։ 1999 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ուսումնասիրությունները վերաբերում են XIX դարի արևմտահայ արձակին, հայ նորագույն գրականության խնդիրներին, հրատարակության է պատրաստել Վախթանգ Անանյանի «Երկերի» (հատոր 1-4, 1984 թվական) ժողովածուն։ Հեղինակել է «XIX դարի 50-60-ական թվականների արևմտահայ ռոմանտիկական վիպագրությունը» («Գրական դեմքեր», ժողովածու, 1976 թ.), «Արևմտահայ վիպագրություն» (1992 թ.) աշխատությունները։ Կազմել է «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտություն 1974-1920 թվականներին» գիրքը[3][4]։

  • Արևմտահայ վիպագրություն, 1992 թվական, տիտղթ. (Ն. Վ. Անանյան)[5]։
  • Երկեր չորս հատորով, 1984 թվական, տիտղթ. (Վ. Անանյան, Կազմ. և առաջաբ.՝ Ն. Անանյան), (Անանյան Նելլի)[6]։
  • Երկերի ժողովածու՝ նվիրված Վախթանգ Անանյանի 100 ամյակին, 2005 թվական։

Գրել է աշխատություն՝ նվիրված Վախթանգ Անանյանի կյանքին և ստեղծագործությանը, որը կիսատ է մնացել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5134
  2. «Նելլի Անանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Անանյան, Նելլի Վախթանգի
  5. Ananyan, Nelli (1992). Arevmtahay vipagrutʻyun. Hayastan GA Hratarakchʻutʻyun.
  6. Ananyan, Vakhtʻang; Ananyan, Nelli (1984). Erker: 4 hatorov. "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Անանյան» հոդվածին։