Նեթիլլինգ[3][4] (անգլ.՝ Nettilling Lake), լիճ Կանադայի հյուսիս-արևելքում, գտնվում է Բաֆինի Երկիր[5] կղզու հարավային մասում, որը Նունավութի տարածքի Կիկիկտանի շրջանի մաս է կազմում[6]։ Կանադայի ամենամեծ լճերից մեկը՝ 5050 կմ² ջրային մակերեսով, ընդհանուր մակերեսը` 5542 կմ²[7], Նունավութի և Կանադական Արկտիկական կղզեխմբի տարածքի ամենամեծ լիճն է, մեծությամբ տասներորդ լիճը Կանադայում և տասնմեկերորդը՝ ջրավազանների շարքում։ Այն նաև հանրահայտ է նրանով, որ կղզային ամենամեծ լիճն է աշխարհում[8]։

Նեթիլլինգ
Տեսակլիճ
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՔիկիքտալուկ շրջան[1][2] և Նունավութ
Երկարություն123 կմ
ԲԾՄ30 մետր
Խորություն132 մետր
Մակերես5051 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԲաֆինի երկիր[2][1]
Ավազանի երկիր Կանադա[1]
Լճից հոսող գետԿուկջուակ գետ[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Լիճը գտնվում է ծովի մակարդակից 30 մետր բարձրության վրա՝ Աույուիտտուք ազգային պարկից մոտ 110 կմ հարավ-արևմուտք։ Սնվում է հարավում գտնվող Ամադջուակ լճից, ինչպես նաև բազմաթիվ փոքր լճերից և գետերից։

Լճի արևելյան մասը բաղկացած է երեք ծովածոցերից՝ Միրաժ, Կամսել և Բուրվոշ, ծանծաղ է և ունի բազմաթիվ կղզիներ, արևմտյան մասը շատ ավելի խորն է և առանց կղզիների։

Բացառությամբ հարավ-արևմտյան ափի, մյուս ափերը և լճի կղզիները պատկանում են Պանգնիրտանգի ինուիտական երկրին[9]։ Լիճը Կուկջուակ գետով շատ ծանծաղ հոսք ունի արևմուտքում դեպի Ֆոքսի Ավազան ծոց։ Տարվա մեծ մասը լիճը ծածկված է սառույցով, և այնտեղ կարող են գոյատևել ձկների միայն երեք տեսակ՝ Արկտիկական քարը և փշաձկան երկու տեսակներ։ Նեթիլինգի լճերի և Ամադջուակի միջև ընկած տարածքը կարիբու եղջերուի բնակավայրերից մեկն է։

Առաջին եվրոպացին, որը 1883 թվականին այցելել է լճի ափերը, Ֆրանց Բոասն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names DatabaseNatural Resources Canada.
  2. 2,0 2,1 2,2 Toporama
  3. https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/nettilling-lake
  4. https://www.twirpx.com/file/1938345/(չաշխատող հղում)
  5. https://www.google.com/search?
  6. Канада : Общегеографическая карта : Масштаб 1:7 500 000 / ред. Г. А. Скачкова. — Роскартография, Омская картографическая фабрика, 1995. — (Страны мира «Америка»). — 1200 экз.
  7. https://atlas.nrcan.gc.ca/
  8. Largest island in a lake on an island in a lake on an island (англ.). elbruz.org. Topografisch Verbond Elbruz. Дата обращения 6 декабря 2017.
  9. https://clss.nrcan-rncan.gc.ca/map-carte-eng.php
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեթիլլինգ» հոդվածին։