Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նեդ Մարկոսյան (անգլ.՝ Ned Markosian), ամերիկահայ փիլիսոփա, Ամհերսթում Մասաչուսեթսի համալսարանի (UMass Amherst) փիլիսոփայության պրոֆեսոր։

Նեդ Մարկոսյան
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Արևմտյան Վաշինգտոնի համալսարան
Ալմա մատերՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում

Կենսագրություն խմբագրել

Նեդ Մարկոսյանը ծագումով հայ է[1], ունի չորս եղբայր[2]։ Բակալավրի աստիճանը նա ստացել է Օբեռլինի քոլեջում, իսկ փիլիսոփայության դոկտորի գիտական կոչումը՝ 1990 թվականին UMass Amherst-ում։ Նրա դոկտորականի խորհրդատուն Գարեթ Մեթյուզն էր[3]։ Մարկոսյանը նախկինում դասավանդել է Լոուրենսի համալսարանում, Նյու Հեմփշիրի համալսարանում, Արևմտյան Վիրջինիայի համալսարանում, Բեյ Փեթ քոլեջում, Հարթֆորդի համալսարանում և Արևմտյան Վաշինգտոնի համալսարանում[1][2][4][5]։ 2015 թվականի աշնանից աշխատում է UMass Amherst-ում[6]։

Գործունեություն խմբագրել

Մարկոսյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են մետաֆիզիկային[5], մասնավորապես՝ ժամանակի փիլիսոփայությանը, ֆիզիկական/նյութական օբյեկտների մետաֆիզիկային[5], ազատությանը և դետերմինիզմին և անձի ինքնությանը։ Նա նաև գրել է էթիկայի, իմացաբանության, որոշումների տեսության, լեզվի փիլիսոփայության, գիտության փիլիսոփայության, կրոնի փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության վերաբերյալ[2]։

Մարկոսյանը դասախոսություններ է կարդացել ավելի քան տասը երկրում[7]։ Նա մի քանի առիթներով այցելել է Հայաստան։ 2013 թվականին դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում[1]։ 2017 թվականին նա համահիմնադրել է Երևանի լեզվաբանության և փիլիսոփայության ակադեմիան (YALP)[8], վերլուծական փիլիսոփայության և տեսական լեզվաբանության ամենամյա ամառային դպրոցը, որը տեղակայված է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այդ գործը նա սկսել է Դանիել Ալթշուլերի, Սուսաննա Մելքոնյան-Ալթշուլերի և Արշակ Բալայանի հետ[9][10]։

Հայացքներ խմբագրել

Ըստ PhilPapers-ի պրոֆիլի՝ Մարկոսյանը էմպիրիստ և աթեիստ է[11]։

2019 թվականին Մարկոսյանը փիլիսոփայության ֆակուլտետները բազմազանեցնելուն նվիրված Ամերիկյան փիլիսոփայական ասոցիացիայի նիստի մասնակիցների թվում էր[12]։

2019 թվականին Մարկոսյանը, տասնյակ այլ փիլիսոփաների հետ համատեղ, ստորագրել է առաջարկությունների ցանկ այն մասին, թե ինչ կարող են անել առանձին փիլիսոփաները և գերատեսչությունները՝ ակադեմիական շրջանակներում հետապնդումները կանխելու և սեռական ոտնձգությունների զոհերին աջակցելու ուղղությամբ[13][14]։

Հրապարակումներ խմբագրել

Գրքեր
Հոդվածներ
  • Markosian, Ned. “On Language and the Passage of Time.Philosophical Studies, vol. 66, no. 1, 1992, pp. 1–26.
  • Markosian, Ned. "How fast does time pass?." Philosophy and Phenomenological Research 53, no. 4 (1993): 829-844.
  • Markosian, Ned. "Brutal composition." Philosophical Studies 92, no. 3 (1998): 211-249.
  • Markosian, Ned. "What are physical objects?." Philosophy and Phenomenological Research 61, no. 2 (2000): 375-395.
  • Markosian, Ned. "A defense of presentism." Oxford Studies in Metaphysics 1, no. 3 (2004): 47-82.
  • Markosian, Ned (2014 թ․ հունվարի 24). «Time». Stanford Encyclopedia of Philosophy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Philosophers summarized their activities». ysu.am. Yerevan State University. 2013 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ned Markosian faculty profile». UMass Amherst. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Markosian, Ned (1990). Does time pass? (PhD thesis). University of Massachusetts Amherst.
  4. «WWU Named Among Best Undergraduate Philosophy Programs in the Country». westerntoday.wwu.edu. 2011 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. «...Philosophy Professor Ned Markosian, who has taught at Western since 1998.»
  5. 5,0 5,1 5,2 «Philosophy Speakers: Ned Markosian (WWU), "Things or Stuff?"». ucalgary.ca. University of Calgary. 2014 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Weinberg, Justin (2015 թ․ ապրիլի 21). «Ned Markosian from Western Washington to UMass (updated)». dailynous.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «UA's Philosophy Today Series Opens with Time Travel Discussion». ua.edu. University of Alabama. 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Yerevan Academy for Linguistics & Philosophy (Yerevan (Armenia)». European Society for Analytic Philosophy. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «AUA Hosts Third Yerevan Academy for Linguistics and Philosophy». aua.am. American University of Armenia. 2019 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. Gregorian, Alin K. (2019 թ․ հունվարի 24). «Visiting Academics Offer a Philosophical Approach in Armenia». Armenian Mirror-Spectator. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «Profile for Ned Markosian». philpapers.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. Eckstrand, Nathan (2019 թ․ ապրիլի 9). «Tell Us How to Fix the Lack of Diversity in Philosophy Departments». blog.apaonline.org. American Philosophical Association. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. Dowell, Janice; Sobel, David. «Sexual Harassment in Philosophy, Part 2». dailynous.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. Dowell, Jan; Sobel, David. «Second of a Two-Part Series on Sexual Harassment in Philosophy». peasoup.us. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին.