Իգոր Նեդորեզով

ռուս ֆուտբոլիստ
(Վերահղված է Նեդորեզով Իգորից)

Իգոր Օլեգովիչ Նեդորեզով (ռուս.՝ Игорь Олегович Недорезов, հունիսի 27, 1981(1981-06-27)[1], Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Իգոր Նեդորեզով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1981(1981-06-27)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կենտրոնական պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 Ռուսաստան Մաշինոստրոիտել (Պսկով) 13 (0)
1998 Ռուսաստան Մաշինոստրոիտել Սիրող
1999 Ռուսաստան Պսկով Սիրող
2000 Ռուսաստան Պսկով 9 (0)
2000—2003 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 17 (0)
2000  Ռուսաստան Զենիթ-2 2 (0)
2004 Ռուսաստան ՕՌՄՊՄԴ Զենիթ (ՍՊ) սիրող.
2004 Ռուսաստան Լուչ-Էներգիա 4 (0)
2005 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 16 (0)
2005—2008 Ռուսաստան Մետալուրգ-Կուզբասս 114 (2)
2009 Ռուսաստան Վոլգար-Գազպրոմ-2 29 (0)
2010—2011 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 25 (0)
2011—2013 Ռուսաստան Մետալուրգ-Կուզբասս 37 (0)
2014—2015 Ռուսաստան Նովոկուզնեցկ 39 (2)
2016—2018 Ռուսաստան Պսկով-747 45 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հունիսի, 2018:

Կարիերա խմբագրել

Պսկովի «Ստրելա» ՕՌՄՊՄԴ-ի սան է։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին Պսկովի «Մաշինոստրոիտել» ակումբում. այդ տարի խաղացել է ՊՖԼ երրորդ լիգայում՝ անցկացնելով 13 խաղ։

1998 թվականին «Մաշինոստրոիտելը», որը վերանվանվել էր «Պսկով», հանվել է երկրորդ դիվիզիոնի մրցաշարից։ Նեդորեզովը ակումբի թիմում խաղացել է սիրողական առաջնությունում[2]։

1999-2000 թվականներին «Պսկով» ակումբի կազմում հանդես է եկել սիրողական առաջնությունում (ակումբը հաղթել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է) և երկրորդ դիվիզիոնում։

2000 թվականի ամռանը համալրել է Պետերբուրգի «Զենիթ» ակումբի կազմը, որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան՝ այդ ընթացքում բարձրագույն դիվիզիոնում անցկացնելով 17 խաղ և 69 խաղ թիմի երկրորդ կազմում, որոնցում խփել է 4 գնդակ, ինչպես նաև 2000 թվականին երկրորդ դիվիզիոնում մասնակցել է երկու հանդիպման «Զենիթ-2» ակումբի կազմում։ «Զենիթի» կազմում 2003 թվականին դարձել է առաջնության արծաթե մեդալակիր և Պրեմիեր լիգայի գավաթի դափնեկիր, որի եզրափակչում ընդգրկվել է երկու հանդիպումների հայտացուցակներում, սակայն խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ խաղում։

2004 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ- Էներգիա» ակումբ[3], որի կազմում առաջին դիվիզիոնում մինչև մրցաշրջանի ավարտն անցկացրել 4 խաղ։

2005 թվականին տեղափոխվել է Լիպեցկի «Մետալուրգ» ակումբ, որի կազմում անցկացրել է 16 խաղ, ինչից հետո՝ հուլիսի 13-ին, հանվել է հայտացուցակից[4] և տեղափոխվել է Նովոկուզնեցկի «Մետալլուրգ-Կուզբասս» ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև 2008 թվականի վերջը՝ այդ ընթացքում անցկացնելով 114 խաղ և խփելով 2 գոլ։

2009 թվականին տեղափոխվել է Աստրախանի «Վոլգար-Գազպրոմ-2» ակումբ, որի կազմում նորամուտը կատարել է մարտի 28-ին Վլադիկավկազում անցկացված «Ալանիա» ակումբի դեմ խաղում, որտեղ իր թիմը զիջել է 1:3 հաշվով։ 2009 թվականի դեկտեմբերին լրացել է «Վոլգարի» հետ կնքած պայմանագրի ժամկետը։

2010 թվականի փետրվարի 9-ին հայտնի է դարձել, որ Նեդորեզովը պայմանագիր է կնքել Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիա» ակումբի հետ[5]։

2012 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքել Նովոկուզնեցկի «Մետալուրգ-Կուզբասս» ակումբի հետ[6][7]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2003 («Զենիթ»)
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2001 («Զենիթ»)
  • Պրեմիեր Լիգայի գավաթի դափնեկիր – 2003 («Զենիթ»)
  • Իտերտոտոյի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2000 («Զենիթ»)
  • Երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանի հաղթող – 2011/12 («Մետալուրգ-Կուզբասս»)
  • Երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանի արծաթե մեդալակիր – 2006 («Մետալուրգ-Կուզբասս»)
  • Երկրորդ դիվիզիոնի «Արևելք» տարածաշրջանի բրոնզե մեդալակիր – 2014/15 («Մետալուրգ-Կուզբասս»)
  • Ռուսաստանի առաջնության հաղթող սիրողական թիմերի շարքում – 1999 («Պսկով»)
  • «Հյուսիս-Արևմուտք» ֆեդերացիաների միջտարածաշրջանային միության առաջնության հաղթող – 1999 («Պսկով»)
  • «Հյուսիս-Արևմուտք» ֆեդերացիաների միջտարածաշրջանային միության գավաթի դափնեկիր – 1999 («Պսկով»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Футболисты и тренеры Պսկովского футбола. Игорь Недорезов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Официальная заявка ФК «Луч-Энергия» на сезон 2004 года». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Официальная заявка липецкого «Металлурга» на сезон 2005 года». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  5. ««СКА-Энергия» подписал четырёх футболистов» (ռուսերեն). championat.ru. 09.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  6. Игорь Недорезов оформил трудовые отношения с «Металлургом-Кузбассом»(չաշխատող հղում)
  7. «Защитник «СКА-Энергии» перешел в «Металлург-Кузбасс»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Նեդորեզով» հոդվածին։