«Նա վիշապ է», ռուսական ֆենտեզի մելոդրամա, որի ռեժիսորն է Ինդար Ջենդուբաևը։ Նկարահանված է Մարիա Դյաչենկոյի և Սերգեյ Դյաչենկոյի «Ծես» («Ритуал») վեպի մոտիվներով[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 3-ին[2]։

Նա վիշապ է
ռուս.՝ Он — дракон
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրՖենտեզի
մելոդրամա
Թվական2015
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԻնդար Ջենդուբաև
ՊրոդյուսերԻգոր Ցայ
Տիմուր Բեկմամբետով
Սցենարի հեղինակՄարինա Դյաչենկո
Սերգեյ Դրյաչենկո
Ինդար Ջենդուբաև
Ալեքսեյ Արսենև
ԴերակատարներՄԱտվեյ Լիկով
Մարիա Պոեզժաևա
ՕպերատորՍերգեյ Տրոֆիմով
ԵրաժշտությունՍայլմոն Ֆինլի
ԿինոընկերությունБазелевс
Տևողություն110 րոպե
Բյուջե18 մլն $
Շահույթ1 776 333 $

Սյուժե խմբագրել

Իշխանուհի Միրոսլավային իր հարսանիքի ժամանակ փախցնում է վիշապը։ Միրոսլավան քարանձավում դառնում է վիշապ Արմանի գերին։ Պարզվում է, որ դա տեղի է ունեցել ծիսական երգի պատճառով, որը կանչել էր վիշապին։ Միրայի փեսացուն արդեն ճանապարհին է, իսկ աղջիկը փորձում է ոչ միայն փրկել իր կյանքը, այլ նաև արթնացնել մարդուն՝ Արմանի մեջ։

Շատ դարեր կախարդված կղզում տղամարդ-վիշապներ են ապրում՝ փոխարինելով միմյանց։ Լսելով կանչ-երգը, վիշապը աղջիկ է գողանում, այնուհետև վառում է նրան զոհասեղանի վրա, այդպես մոխրում նոր տղա-վիշապ է ծնվում, և նա դրվում է ընտրության առաջ՝ մնալ մարդ թե ընտրել վիշապի ճանապարհը։ Ընտրելով վիշապի ճանապարհը՝ իր նախնիների հիշողությունը անցնում է իրեն։ Սակայն Արմանը դաժանություն չի ուզում, կանչի երգն է առանց իր կամքի կանչում իրեն։ Զսպելով ներքին կենդանուն՝ երիտասարդը ցույց է տալիս Միրային կղզին, իր տունը և պատմում է իր մասին՝ աստիճանաբար սկսելով սիրահարվել։ Արմանը ավելի ու ավելի է սկսում վստահել աղջկան, իսկ աղջիկը պատրաստվում է կղզուց փախուստի։ Իմանալով դրա մասին, վիշապը բաց է թողնում նրան։ Միրան պատրաստվում է ամուսնանալ, իսկ Արմանը թռչում է ժայռից, որպեսզի կործանվի։ Փոխելով իր որոշումը վերջին պահին՝ իշխանուհին երգում է երգը․ բոլորը հասկանում են, որ նա կանչում է վիշապին։ Վերջ ի վերջո վիշապը գալիս է և տանում նրան։ Տարիներ անց նրանք դուստր են ունենում, ով դեռ մարդ է։

Դերերում խմբագրել

  • Մատվեյ Լիկով — Արման
  • Մարիա Պոեզժաևա — իշանուհի Միրոսլավա (Միրա)
  • Ստանիսլավ Լյուբշին — իշխան
  • Իևա Անդեևայտե — Յարոսլավա
  • Պյոտր Ռոմանով — Իգոր
  • Անդրեյ Լեբեդինսկիյ — նավավար
  • Մարտա Տիմոֆեևա — Միրայի և Արմանի դուստրը
  • Իվո Գոսպոսինով — մանուկ Արման
  • Եգոր Զուբարչուկ — Արմանի հայրը
  • Վիկտորիա Ռունցովա — հարսնացու
  • Անաստասիա Դուբռովինա — հարսնացու
  • Ալյոնա Չեխովա — հարսնացու
  • Յոլա Սանկո — խառավ
  • Անդրեյ Բուր — վիկինգ
  • Ալեքսանդր Լուչինին — Իգորի պապը
  • Վյաչեսլաբ Չեպուրչենկո
  • Լյուբով Ֆիրսովա
  • Ալեքսանդր Ցյոմա
  • Յուրի Գորին

Ստեղծում խմբագրել

Ինդար Ջենդուբաևի համար այս ֆիլմը դեբյուտային, լիամետրաժ, ռեժիսորային աշխատանք է։ Ռեժիսորի աշխատանքին նրան հրավիրել է Տիմուր Բեկմամբետովը, որը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է։ Ֆիլմի նկարահանումներն անցել են Սև ծովում[3][4]։

Ֆիլմի ստեղծողները, իրենց խոսքերով, շատ չեն հեռացել գրքի սյուժեից, սակայն միևնույն ժամանակ սյուժեի մեջ նորարարություններ են մտցրել[5]։

Ֆիլմը, որը 85 %-ով բաղկացած է համակարգչային գրաֆիկայից, նկարահանվել է ռուսական բարձր տեխնոլոգիաների միջոցով[6]։

Թրեյլեր և պաստառներ խմբագրել

Ֆիլմի պաշտոնական թրեյլերում[7] օգտագործվել են Կատարինա Սուլթանովայի երկու բանաստեղծություններ՝ «1000 ու մեկը» և «Ահա ես, որը վիրավորեց և հետո համակերպված սպասեց…»[8]։

Ֆիլմի պաստառները ստեղծվել են ֆոտոնկարիչ Յուլդուս Բախտիոզինի 16-ժամյա ֆոտոսեսիայի արդյունքում[9]։ Նկարահանումների ժամանակ օգտագործվել են միայն ժապավենավոր լուսանկարչական ապարատներ, իսկ ստացված նկարները չեն ենթարկվել հետագա վերամշակման, ինչը ժամանակակից ֆիլմերի պաստառների համար հազվադեպ երևույթ է։

Արձագանքներ և գնահատականներ խմբագրել

Ֆիլմը տարբեր գնահատականներ է ստացել[10]։ Այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Film.ru-ն[11], Известия-ն[12] և Афиша-ն[13], ֆիլմի մասին դրական կարծիքներ են հայտնել։ «Мир фантастики»-ն[14], Weburg-ը[15], The Hollywood Reporter-ը[16], «Кино-Театр»-ը[17] այն միջին են գնահատել։ «Российская газета»-ն քննադատել է ֆիլմը՝ անվանելով այն «անտանելի անհետաքրքիր», իսկ սցենարը՝ «անհեթեթ»[18]։

Ֆիլմը հայտնի է դարձել Չինաստանում․ մի քանի օրվա ընթացքում այն նայել է 3,7 մլն մարդ[19]։

Շահույթ խմբագրել

Ռուսական կինովարձույթում «Նա վիշապ է» ֆիլմը հավաքեց 1,7 մլն դոլար[20], ԱՊՀ-ի այլ երկրնում՝ 1,8 մլն[21]։ Դա էականորեն քիչ է ֆիլմի բյուջեից՝ 18 մլն դոլար[21], ինչը նշանակում է ձախողում[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ритуал // Лаборатория фантастики
  2. Тимур Бекмамбетов снимает фильм о любви дракона // Газета Блокнот, 22.06.2015
  3. «Он — дракон»: первый тизер нового проекта Бекмамбетова // Afisha.mail.ru, 22 июня 2015
  4. КИНОКОМПАНИЯ БЕКМАМБЕТОВА СНИМАЕТ ФЭНТЕЗИ О ДРАКОНЕ И СИЛЕ ЛЮБВИ // Портал Русский мир, 22.06.2015
  5. Премьера: тизер фильма Тимура Бекмамбетова «Он — дракон» // Собака.ру, 22 июня, 2015
  6. «Полнометражный фильм «Он – дракон», на 85% состоящий из компьютерной графики, отрисован с помощью российского высокотехнологичного оборудования». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  7. Официальный трейлер фильма «Он — дракон»
  8. Как снимался новый фильм Тимура Бекмамбетова «Он — дракон»
  9. В Сети появились арт-постеры фэнтези «Он — дракон»
  10. Отзывы и рецензии на фильм Он — дракон
  11. Борис Иванов Рецензия на фильм Он — дракон: В когтях страсти Արխիվացված 2016-01-31 Wayback Machine
  12. Анастасия Рогова. Сказка для современных принцесс
  13. Антон Долин. «Он — дракон» Индара Джендубаева: зверь сердечный
  14. Екатерина Пташкина/ Он — дракон: фэнтези про стокгольмский синдром
  15. Кирилл Илюхин «Он — Дракон»: драконам нужны принцессы
  16. Дмитрий Осташевский Рецензия: «Он — дракон» Индара Джендубаева с Марией Поезжаевой
  17. Анна Полибенцева. «Он — дракон»: Слово о френдзоне Игореве
  18. Алексей Литовченко. Любить скучно. Рецензия 02.12.2015, 16:15
  19. «Он – дракон» стал неожиданным хитом в Китае
  20. Бюллетень кинопрокатчика. Он — дракон
  21. 21,0 21,1 Kinobusiness.com. Он — дракон
  22. «Год кино» ни к чему не приведет — мнение. «Даже многоожидаемый потенциальный блокбастер „Он-дракон“ с треском провалился в российском прокате»