«Նա ձեզ սիրում է» (ռուս.՝ «Она вас любит»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել են ռեժիսորներ Սեմյոն Դերևյանսկին և Ռաֆայիլ Սուսլովիչը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։

Նա ձեզ սիրում է
ռուս.՝ Она вас любит!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Դերևյանսկի և Ռաֆայիլ Սուսլովիչ
Սցենարի հեղինակՎլադիմիր Պոլյակով
ԴերակատարներԳեորգի Վիցին, Իննա Կմիտ, Լիդիա Սուխարևսկայա և Տամարա Նոսովա
ՕպերատորՎլադիմիր Բուրիկին և Կոնստանտին Ռիժով
ԵրաժշտությունՎասիլի Սոլովյով-Սեդոյ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն85 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1957 թվականի հուլիսի 7-ին[2]։

Սյուժե խմբագրել

Կենդանաբանական այգու համեստ և բարյացակամ աշխատող Կանարեյկին սիրահարվում է «Օգոնյոկ» ամսագրի շապիկի աղջկան՝ Օլյա Ցվետկովային, որը թեթև ատլետիկայի մրցումների հաղթող է Սարատովից ։ Նա նամակ է գրում աղջկան, բայց նրա ընկեր լուսանկարիչը պատահաբար Կանարեյկինի նկարի փոխարեն ծրարի մեջ դնում է մեկ այլ երիտասարդի՝ երգիչ, վոկալիստների մրցույթի դիպլոմի արժանացած, գեղեցկադեմ, կանանց սիրելի Վադիմ Ստեպանովիչ Ուխովի լուսանկերը։ Օլյան իր ընկերուհու՝ Թամարայի հետ միասին գտնում է Ուխովին, Օլյայի և Վադիմի հարաբերությունները ծավալվում են Կանարեյկինի աչքի առաջ, որն անհաջող կերպով փորձում է խոսել Օլյայի հետ։ Իսկ երբ նրան՝ անհաջողակին, հաջողվում է լողալ ջրային դահուկներով, Օլյան ուշադրություն է դարձնում նրա վրա։ Շուտով նա ևս մեկ անգամ զարմացնում է աղջկան առյուծների հետ վարվելու իր ունակությամբ, երբ նրանցից մեկը դուրս է գալիս վանդակից, իսկ վախկոտ հանդիսատեսը, այդ թվում նաև Վադիմն իր նվագակցող Անատոլիի հետ փախչում են։

Շուտով Օլյան մեկնում է հայրենի քաղաք՝ պրակտիկա անցնելու, այդպես էլ հրաժեշտ չտալով Կանարեյկինին։ Աղջիկը հասկանում է, որ սիրում է նրան՝ ամաչկոտ ու տարօրինակ այդ տղային, այլ ոչ թե պարծենկոտ Ուխովին։ Կենդանաբանը գալիս է կայարան, ուշանում է գնացքից, բայց կայարանում եղած բոլոր մարդիկ (սլաքավարներ, կայանի պետ, ուղևորներ) նրան են փոխանցել «Նա ձեզ սիրում է» բառերը։

Դերերում խմբագրել

  • Գեորգի ՎիցինԿոնստանտին Պետրովիչ Կանարեյկին, կենդանաբանական այգու աշխատող / Արբատների, կինոթատրոնի դրամարկղի աշխատող (հնչյունավորում)
  • Իննա Կմիտ – Օլգա Ցվետկովա, Կանարեյկինի սիրելին
  • Լիդիա Սուխարևսկայա – Աննա Իվանովնա Բարիբինա, Կանարեյկինի գործընկերը
  • Թամարա Նոսովա – Թամարա, Օլյայի ընկերուհին
  • Ալեքսանդր Շիրվինդտ – Վադիմ Ստեպանովիչ Ուխով, էստրադային երգիչ (նորամուտը կինոյում)
  • Իգոր ԴմիտրիևԱնատոլի Պիլնիկով, Ուխովի նվագակցող
  • Ռեմ Լեբեդև – Պավել, լուսանկարիչ, Կանարեյկինի ընկերը
  • Լիդիա Ատմանակի – Վերոնիկա Ապոլոնովնա, Կանարեյկինի հարևանուհին
  • Կոնստանտին Սորոկին – ոմն Ժմուխին, որը մեքենա է վաճառել Կանարեյկինին
  • Ելենա Տիմոֆեենկո – Իրինա, Պավելի կինը
  • Եվգենյա Ռուբանովսկայա – Օլգայի համակուրսեցին
  • Օլգա Պետրենկո – Օլգայի համակուրսեցին
  • Յուրի Սորոկին – էպիզոդ
Լուսագրերում նշված չեն
  • Անատոլի Ադոսկին – շտապ օգնության բժիշկ
  • Սերգեյ Բոբրով – Ալեքսեյ Իգնատևիչ, պրոֆեսոր
  • Ադոլֆ Իլյին – ավտոբուսի ուղևոր, որի ձեռքին է «Օգոնյոկ» հանդեսը
  • Վիկտոր Կոլպակով – մոտորանավակի մոտորիստ
  • Նադիր Մալիշևսկի – կարգավորիչ
  • Վլադիմիր Միշակով – միլիցիայի լեյտենանտ
  • Օլգա Պիժովա – ճանապարհող կայարանում
  • Արկադի Տոլբուզին – Ֆրոլով, ջրային մարզադաշտում հրահանգիչ
  • Լիդիա Շապորենկո – ուսանողուհի, Օլյայի ընկերուհին
  • Նիկոլայ Յակովչենկո – վերանորոգող ավտոճանապարհին

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Պոլյակով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Սեմյոն Դերեվյանսկի, Ռաֆայիլ Սուսլովիչ
  • Օպերատորներ՝ Վլադիմիր Բուրիկին, Կոնստանտին Ռիժով
  • Նկարիչ՝ Բորիս Բուրմիստրով
  • Ռեժիսոր՝ Եկատերինա Սերդեչկովա
  • Կոմպոզիտոր՝ Վասիլի Սոլովյով-Սեդոյ
  • Երգերի հեղինակ՝ Սոլոմոն Ֆոգելսոն
  • հնչյունային օպերատոր՝ Աննա Վոլոխովա
  • Լենինգրադի ռադիոյի էստրադային նվագախումբ
  • Դիրիժոր՝ Ալեքսանդր Վլադիմիրցով
  • Ֆիլմի տնօրեն՝ Պյոտր Սվիրիդով

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմում իր դերի մասին Ալեքսանդր Շիրվինդտը պատմել է․

Առաջին ֆիլմը, որտեղ ես նկարահանվել եմ, «Նա ձեզ սիրում է» է։ Կինեմատոգրաֆիա ինձ բերեց իմ ընկեր Միխայիլ Կոզակովը։ Ես սովորում է չորրորդ կուրսում, իսկ Կոզակովն արդեն հայտնի էր, քանի որ նկարահանվել էր Ռոմի «Սպանություն Դանթեի փողոցում» ֆիլմում։ Նրան անմիջապես հրավիրել են «Նա ձեզ սիրում է»  ֆիլմի նկարահանումներին։ Եվ նա արդեն սկսել էր նկարահանվել, բայց Օխլոպկովը նրան կանչել է Համլետի դերի համար, և նա, իհարկե, ամեն ինչ թողեց։ Իսկ կինոխմբին ասաց․ «Ես ձեզ համար կբերեմ ինձ նմանին»։ Բերեց ինձ և բոլորին պատմում էր, թե ինչ հանճարեղ եմ։ Առաջին և վերջին անգամ է նա այդպես արտահայտվել իմ մասին։ Կինոխմբում բոլորը սգի մեջ էին․ Կոզակովն իր փոխարեն բերել էր ինչ-որ վախեցած խուլիգանի։ Բայց ելք չկար, և ես սկսեցի նկարահանվել։

— Ա․ Շիրվինդստ, «Проходные дворы биографии»[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նա ձեզ սիրում է» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Նա ձեզ սիրում է» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Александр Ширвиндт «Проходные дворы биографии». -М. Издательство «Азбука-Аттикус», КоЛибри, 2013 г.

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Она вас любит!»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  • ««Она вас любит!»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  • Она вас любит // Энциклопедия кино. — 2010.
  • ««Она вас любит»». Первый канал. Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  • Георгий Вицин и Инна Кмит в фильме «Она вас любит» (с сайта ТВ Центр).