Նացումի Աբե (ճապ.՝ 安倍 なつみ, օգոստոսի 10, 1981(1981-08-10)[1], Մուրորան, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի երգչուհի, «Morning Musume» խմբի նախկին անդամ։

Նացումի Աբե
Բնօրինակ անունճապ.՝ 安倍なつみ
Ծնվել էօգոստոսի 10, 1981(1981-08-10)[1] (42 տարեկան)
Մուրորան, Հոկայդո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլZetima
ԱնդամակցությունMorning Musume
ԱմուսինIkusaburo Yamazaki?
Կայքabe-natsumi.com
 Natsumi Abe Վիքիպահեստում

Իր 22-րդ տարեդարձից մի քանի օր անց` 2003 թվականի օգոստոսի 13-ին, որպես մենակատար թողարկել է առաջին սինգլը։ Այն կոչվել է «22-ամյա ես» (անգլ.՝ 22 Sai no Watashi)[2]: Սինգլը հայտնվել է ճապոնական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականում։ 2004 թվականի փետրվարի 4-ին նա թողարկել է իր առաջին ալբոմը[3], որտեղ ներառված էին «Morning Musume» խմբի բազմաթիվ երգերի մեներգային տարբերակներ։ Դրանից հետո նա շարունակել է պարբերաբար թողարկել սինգլներ և սոլո-ալբոմներ։

2009 թվականի մարտի 31-ին «Ավագների ակումբի» (անգլ.՝ Elder Club) մյուս մասնակիցների հետ դուրս է մնացել «Hello! Project»-ից։ Նորությունն այն մասին, որ «Ավագների ակումբը» դուրս կմնա նախագծից, 2008 թվականի հոկտեմբերի 19-ին տեղադրվել է «Hello! Project»-ի պաշտոնական կայքում[4]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 29-ին Նացումի Աբեն ամուսնացել է Իկուսաբուրո Յամաձակիի հետ։ 2016 թվականի հուլիսի 26-ին ծնվել է նրանց առաջին, իսկ 2018 թվականի օգոստոսի 31-ին` երկրորդ որդին։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Անվանում Թողարկման ամսաթիվ Հիթ-շքերթներ
JP
«Haha to Musume no Duet Song» (ճապ.՝ 母と娘のデュエットソング)
 (Կեյկո Յոսումիի հետ որպես Օքեյ-սան տո Աբե Նացումի)
ապրիլի 30, 2003 18
1 «22-sai no Watashi» (ճապ.՝ 22歳の私) օգոստոսի 12, 2003 2
«Mirakururun Grand Purin! / Pi~hyara Kouta» (ճապ.՝ ミラクルルン グランプリン!/ピ〜ヒャラ小唄)
 (Mini Moni-ի հետ՝ որպես Մինիհամզ)
նոյեմբերի 19, 2003 22
2 «Datte Ikitekanakucha» (ճապ.՝ だって 生きてかなくちゃ) հունիսի 1, 2004 7
3 «Koi no Telephone Goal» (ճապ.՝ 恋のテレフォン Goal) օգոստոսի 10, 2004 5
4 «Yume Naraba» (ճապ.՝ 夢ならば) ապրիլի 19, 2005 5
5 «Koi no Hana» (ճապ.՝ 恋の花) օգոստոսի 30, 2005 9
«Takaramono» (ճապ.՝ たからもの) (որպես Սեն) նոյեմբերի 30, 2005 23
6 «Sweet Holic» (ճապ.՝ スイートホリック) ապրիլի 12, 2006 8
7 «The Stress» (ճապ.՝ ザ・ストレス) հունիսի 28, 2006 14
8 «Amasugita Kajitsu» (ճապ.՝ 甘すぎた果実) հոկտեմբերի 4, 2006 5
9 «Too Far Away ~Onna no Kokoro~» (ճապ.՝ Too far away ~おんなの心~) մայիսի 9, 2007 15
10 «Iki o Kasanemashou» (ճապ.՝ 息を重ねましょう) հոկտեմբերի 24, 2007 13
«16sai no Koi Nante» (ճապ.՝ 16歳の恋なんて) (°C-ute-ի հետ համատեղ) հունվարի 16, 2008 9
11 «Screen» (ճապ.՝ スクリーン) դեկտեմբերի 3, 2008 29
12 «Ameagari no Niji no Yō ni» (ճապ.՝ 雨上がりの虹のように) սեպտեմբերի 15, 2010 22[5]

Ալբոմներ խմբագրել

Անվանում Թողարկման ամսաթիվ Հիթ-շքերթներ
JP
1 Hitoribotchi (ճապ.՝ 一人ぼっち)
  • փետրվարի 4, 2004
2
2 2nd ~Shimiwataru Omoi~ (ճապ.՝ 2nd~染みわたる想い~)
  • մարտի 29, 2006
9
25 ~Vingt-Cinq~ (մինի ալբոմ)
  • մարտի 14, 2007
21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «22 Sai своего Watashi» (ճապոներեն). Hello! Project. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Hitoribotchi» (ճապոներեն). Hello! Project. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Elder Club members to graduate from Hello! Project». Hello!Online. 2008 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «シングル 週間ランキング -ORICON STYLE ランキング». Oricon Style (ճապոներեն). Oricon.

Արտաքին հղումներ խմբագրել