Նացիստական սիմվոլիզմ
Նացիստական սիմվոլիզմ, օգտագործվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության կողմից, այժմ նեռաում է նաև նեոնացիստների սիմվոլիզմը։
Նացիստական սիմվոլիզմ խմբագրել
XX դարի առաջին կեսին նացիստական կուսակցությունը լայնորեն օգտագործել է գրաֆիկական սիմվոլիզմ։ Գլխավոր սիմվոլը դարձել է Hakenkreuz-ը (բառացի՝ «մանգաղ-խաչ»)՝ սվաստիկան, որը պատկերվում էր դրոշների վրա՝ ներառյալ Նացիստական Գերմանիայի դրոշը։
Մնացյալ նացիստական սիմվոլների մեջ առանձնանում էին.
- Սվաստիկայով արծիվը՝ Երրորդ Ռայխի պաշտոնական զինանշանը
- Կայծակներ
(Runic «SS») - Տարբեր ռուներ և ռունանման նշանները[3][4], օրինակ՝ Օդալ, Վոլֆսանգլեր
- Սև համազգեստ և ԷՍԷՍ-ի տարբերակման նշանները
- Գրոհայինների շականակագույն վերնաապիկները
- «Մեռած գլուխ», ԷՍԷՍ-ի նույնանուն միավորումներից մեկի, տանկային դիվիզիաներից մեկի տարբերանշանը, կա նաև շքանշան-մատանի այդ նշանով
- Ադոլֆ Հիտլերի անձնական դրոշը
Նացիստների գլխավոր սիմվոլը սվաստիկայով դրոշն էր։ Այն ուներ սև-սպիտակ-կարմիր գունային սխեմա, որը հիմնաված էր Գերմանական կայսրության դրոշի գույների վրա։ Բացի այդ, գույները հակադրվում էին Վայմարյան Հանրապետության[5] սև-կարմիր-դեղին դրոշին։ Իմ պայքարը գրքում Ադոլֆ Հիտլերը հերթականապես բացատրել է սվաստիկայով դրոշի սիմվոլիզմը. կարմիր գույնը համարվում է նացիստական շարժման սոցիալական գաղափարը, սպիտակ շրջանը խորհրդանշում էր նացիոնալական գաղափարախոսությունը, սև սվաստիկան, որը օգտագործվել է «արիական» մշակույթում հազարամյակներ արունակ, իրենից ներկայացնում է «արիական ռասան ներկայացնող մարդու և արվեստի հաղթանակի առաքելությունը[6]։
Ռուներ խմբագրել
Նացիստները, կապելով իրենց գերմանական ավանդույթներին, օգտագործում էին ռուներ։ Օգտագործում էին ինչպես պատմական ռունական այբուբենը, այնպես էլ նրանց արդիականացված տարբերակը՝ Արմանենը, որը հրապարակվել է 1908 թվականին Գվիդո ֆոն Լիստի կողմից։ Հիմնականում օգտագործվում էին Սովիլո, Էյվազ, Տիվազ[7], Օդալ[8][9] և Ալգիզ[10] ռուները։
Գվիդո ֆոն Լիստ, օկուլտիստ, ֆյոլկիշեի գաղափարախոս («Ազգային շարժման), էզոթերիկական համակարգ Արմանիզմի («արիոսոֆիա») հիմնադիր, նացիստական օկկուլտիզմում և ռուների վերականգնման գործում (XIX վերջ - XX սկիզբ) եղել է նշանավոր գործիչ։ 1908 թվականին նա հրատարակեց «Ռուների գաղտնիքը» աշխատությունը, որում ներկայացնում է 18 «Արմանեն ռուն», որոնք նրան հայնտվել են 1902 թվականին վիրահատության ընթացքում առաջացած ժամանակավոր կուրության պահին։
Նացիստների մոտ «S» («Սովիլո») ռունը անվանվում է «Զիգ», հավանաբար ֆոն Լիստի ազդեցությամբ, որը կապել է այն անգո-սաքսոնական Սիգել ռունի հետ։ Վոլֆսանգելը չի համարվում պատմական ռուն, ունի ֆոն Լիստի «Գիբոր» ռունի ձևը, որը կրկին կապված է անգլո-սաքսոնական Գեբո ռունի ետ։
Նեոնացիստական սիմվոլիզմ խմբագրել
Սիմվոլները և ռուները, որոնք օգտագործվել են նացիստների կողմից, հետագայում սկսեցին օգտագործել նեոնացիստական խմբավորումները։ Նեոնացիստները օգտագործում են նաև տարբեր թվային սիմվոլներ, օրինակ.
- 18 - «Adolf Hitler» անունի թվային հապավումը։ Թվերը լատինական այբուբենում տառերի համարժեքներն են. «A» = 1, «H» = 8[11]
- 88 - «Heil Hitler!» մականվան թվային հապավումը։ «8»-ը «H» տառի թվային արժեքն է լատինական այբուբենում[12]
- 14 կամ «տասնչորս բառ»-ը հղացել է նացիոնալիստ Դ. Լեյնը XX դարավերջին՝ որպես «սպիտակ ռասայի» լոզունգ[13]
- 14-ը և 88-ը երբեմն զուգորդվում են (օրինակ՝ 14/88, 8814, 1488[14])
Պատկերասրահ խմբագրել
-
Սվաստիկայով դրոշը, որը մտածվել է Հիտլերի կողմից, 1933–1945 թվականներին եղել է Երրորդ ռայխի դրոշը
-
Երրորդ ռայխի գերբը
-
Մեռած գլուխ, ԷՍԷՍ-ի տարբերանշանը[15]
-
Վոլֆսանգելը՝ ԷՍԷՍ-ի տանկային երկրորդ դիվիզիայի զինանշանը[16]
-
Ռուն Ալգիզ
-
Արևային խաչ, եղել է «Nasjonal Samling»-ի զինանշանը (1933—1945)
-
Կելտական խաչ կամ Արևային խաչի այլ տարբերակը[17]
-
Կոտրված արևային խաչ, օգտագործվում է նեոհեթանոս նացիստների կողմից Կաղապար:Нп4 (1933–1945)[18][19]
-
Նացիստական օկուլտիզմի սիմվոլ Սև արևը
Իրավական արգելքներ խմբագրել
Ռուսաստանում խմբագրել
Ռուսաստանում այժմ նացիստական սիմվոլիզմ ասելով հասկացվում է ցանկացած սիմոլ (նմաններ, համազգեստներ, ողջույններ, գաղտնագրեր), որոնք օգտագործվել են ՆՍԳԲԿ-ի և Իտալիայի ֆաշիստական կուսակցության կողմից[20]։
2015 թվականին ապրիլի 15-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը հրապարակեց իր պաշտոնական կողմորոշումը, ըստ որի, նացիստական սիմվոլների դեմոնստրացիան առանց պրոպագանդայի նպատակի չի համարվում ծայրահեղական դրսևորում և օրենքի խախտում[21]։
Գերմանիայում խմբագրել
Գերմանիայում ՆՍԳԲԿ-ի սիմվոլները արգելված են ըստ քրեական օրենսգրքի § 86а կետի։ Արգելված սիմվոլների մեջ են դրոշները, նշանները, համազգեստների առաջին հատվածները, գաղտնագրերը և ողջույնի ձևը, նաև դրանց հետ կապված այլ նշաններ[22]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Symbol 34:11»։ HME Publishing։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2008-12-17
- ↑ «Hate Symbols: Neo-Nazi SS Bolt»։ Anti-Defamation League։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2008-12-17
- ↑ «Hate Symbols: Othala Rune»։ Anti-Defamation League։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է 2008-12-17
- ↑ «Neonazi flag symbolism»։ FOTW Flags Of The World website։ Վերցված է 2008-12-17
- ↑ Hilmar Hoffmann, John Broadwin, Volker R. Berghahn. The Triumph of Propaganda: Film and National Socialism, 1933—1945. Berghahn Books, 1997. Pp. 16.
- ↑ «text of ''Mein Kampf'' at Project Gutenberg of Australia»։ Gutenberg.net.au։ Վերցված է 2010-03-02
- ↑ «Symbols.com — Symbol 4:22»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2016-12-21
- ↑ 8,0 8,1 «Hate Symbols: Othala Rune - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ 9,0 9,1 «Neo-Nazi flag symbolism»։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Symbols: Life Rune - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Number Symbols: 18 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Number Symbols: 88 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Number Symbols: 14 (words) - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Number Symbols: 14/88 - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Hate Symbols: Neo-Nazi Skull and Crossbones - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos - Wolfsangel»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ Андреас Умланд (1 Октября 2013)։ «Что означают нацистские символы, из-за которых оштрафовали «Арену Львов»»։ Forbes-Украина։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-17-ին։ Վերցված է 2015-07-29
- ↑ «Hate Symbols: Celtic Cross - From A Visual Database of Extremist Symbols, Logos and Tattoos»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ «Neo-Nazi flag symbolism»։ Վերցված է ապրիլի 23, 2015
- ↑ Нацистская символика / Юридический словарь. 2000.
- ↑ Демонстрация нацистской символики без целей пропаганды не должна трактоваться как нарушение закона о противодействии экстремизму — на сайте Роскомнадзора.
- ↑ «Уголовный кодекс ФРГ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-11-ին։ Վերցված է 2016-12-21