Նարեկ Սերոբյան

Հայ զինծառայող, վիքիպեդիստ

Նարեկ Սերոբյան (ապրիլ 9, 2001, Երևան - հոկտեմբեր 13, 2020, Հադրութ), Արցախի պաշտպանության բանակի զինծառայող[1], Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, Արցախի «Մարտական ծառայության» մեդալակիր, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր։

Նարեկ Սերոբյան
ապրիլի 9, 2001(2001-04-09) - հոկտեմբերի 13, 2020(2020-10-13) (19 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Երևան
Մահվան վայրԱրցախ Արցախ, Հադրութ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ2019 - 2020
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ
ՊարգևներԱրցախի «Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին Երևանում՝ Արմեն Սերոբյանի և Ռայա Սերոբյանի ընտանիքում[2]։

2007 թվականին ընդունվել է Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցը։ 2019 թվականին ավարտել է Մանուել Քաջունու թիվ 54 ավագ դպրոցը։

2019 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ և անմիջապես զորակոչվել ԱՀ ՊԲ։

Զինվորական ծառայություն խմբագրել

Նարեկ Սերոբյանը զորակոչվել է բանակ 2019 թվականի հուլիսի 1-ին Նոր Նորքի թիվ 3 զինկոմիսարիատից։

Ծառայության անցել է Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում՝ Հադրութի զորամասում։

Արցախյան պատերազմ խմբագրել

Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 7:00-ի շրջակայքում, երբ սկսվել է պատերազմը, Նարեկը եղել է սահմանին՝ խրամատում։ 16 օր Վարանդայի (Ֆիզուլի) առաջնագծում համառ պայքար է մղել թշնամու դեմ, օգնել դուրս բերել վիրավոր ընկերներին, կատարել բարդ մարտական խնդիրներ և հոկտեմբերի 13-ին թշնամու ԱԹՍ հարվածից ծանր բեկորային վիրավորում ստացել կրծքավանդակի հատվածում։ Հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Նարեկ Սերոբյանը կնքել է իր մահկանացուն։

Պարգևներ խմբագրել

2021 թվականի փետրվարի 18-ին Նարեկ Արմենի Սերոբյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուղարկավորություն խմբագրել

Հուղարկավորությունը տեղի է ունեցել Եռաբլուր զինվորական պանթեոնում նոյեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «5 տարեկան Նարեկը, լսելով՝ ինչպես է Մասիս սարը մնացել թուրքերին՝ ասաց, որ Մասիսը Հայաստան է բերելու։ Հարցին՝ ոնց ես մեծ սարը հայրենիք բերելու , ասաց... Արցախում զո հված Նարեկ Սերոբյանի մասին». NEWS FROM MEDIABLOG (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 22. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Մասիս սարը Հայաստան եմ բերելու․․․ Պետք է ապրես ներկայով, տվյալ օրով․ ոչ ոք չգիտի, թե ինչ է պատրաստել կյանքը իր համար վաղը՝ ասում էր Նարեկը». Info Armenia. 8 Հունվարի, 2021.