Նարեկ Մալյան

Հայ գրող, հրապարակախոս

Նարեկ Մալյան (մայիսի 1, 1980(1980-05-01)), հայ գրող, քաղաքացիական ակտիվիստ, քաղաքական տեխնոլոգ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող[1], եղել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, եղել «Ադեկվադ» հաղորդման վարող, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի որդին[2], ԵՊՀ դասախոս։ Մարդասպանության համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատման դեմ կազմակերպվող ցույցերի նախաձեռնողներից[3]։ «Սոդոմի PR-ը»[4], «Զրոյական կետ»[5] և «Սրտերի թագուհին»[6][7] վեպերի հեղինակը։ Ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատելու համար 2024 թվականի ապրիլի 12-ին դատապարտվել է 1 տարի ազատազրկման[8]։

Նարեկ Մալյան
 
Ծննդյան օր մայիսի 1, 1980(1980-05-01) (44 տարեկան)
Քաղաքացիություն  Հայաստան
 
Կայք՝ malian.am

Կենսագրություն

խմբագրել

Նարեկ Մալյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին։ 2011 թվականին նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական մինչև 2016 թվականի հուլիսը, ապա վերանշանակվել է նույն պաշտոնին 2016 թվականի հոկտեմբերին[9] և աշխատել մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2018 թվականին սկսել է վարել «Ադեկվադ» հաղորդաշարը[10]։ 2019 թվականի հունվարին նախաձեռնել է մարդասպան Մհեր Ենոքյանի ազատման դեմ կազմակերպվող ցույցերն ու ստորագրահավաքը։ Մինչ այդ մարդասպան Մհեր Ենոքյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին, նրան Վալերի Պերմյակովի հետ համեմատելու համար[11]։ 2019 թվականի հունիսին նախաձեռնել է «ՎԵՏՕ» շարժումը, որի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի բացահայտումը, դրա դեմ պայքարն ու Բաց հասարակություն հիմնադրամի գործունեության արգելումը։

Քրեական գործ

խմբագրել

2021 թվականի փետրվարի 21-ին Նարեկ Մալյանին ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով։ Նույն թվականի փետրվարի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել «մահ դավաճաններին» կոչ հնչեցնելու համար, որն ըստ իրավապահների, բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ[12], չնայած վերջինիս ներկայացումը նվիրված է եղել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ռումինացի կոմունիստ քաղաքական գործիչ Նիկոլաե Չաուշեսկուն[13]։ Հունիսի 30-ին նա արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով[14]։

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Նարեկ Մալյանը կրկին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 22-ին 2 ամսով կալանավորվել է ատելության խոսք տարածելու մեղադրանքով։ 7 ամիս տևած դատավարությունից հետո 2024 թվականի ապրիլի 12-ին դատարանը Նարեկ Մալյանին մեղավոր է ճանաչել «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի» համար և դատապարտել 1 տարի ազատազրկման։ Դատարանի որոշումով Մալյանից հօգուտ պետությանը բռնագանձվել է նաև 105,000 և 198,000 դրամ[15]։

Ստեղծագործություններ

խմբագրել

2014 թվականի հրատարակել է «Սոդոմի PR-ը»[16] վեպը, 2017 թվականին հրատարակել է «Զրոյական կետ» գիրքը[17], իսկ 2019 թվականին՝ «Սրտերի թագուհի» գիրքը[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««ՎԵՏՕ» շարժմանն է միացել «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչ Քրիս Բերտերյանը».
  2. ««Աստծո հետ կապվելու ամենակարճ ճանապարհը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է»։ Նարեկ Մալյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. «Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ բողոքի ցույց է տեղի ունենալու հունվարի 14-ին (Տեսանյութ)».
  4. «Ինչ է հուշում «Սոդոմի PR-ը»».
  5. ««ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏ»-Ը՝ ԼՈՆԴՈՆԻ ԵՎ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ».
  6. «Նարեկ Մալյանը՝ «Սրտերի թագուհու» ու քարոզչական արշավի մասին».
  7. «Լույս է տեսել հրապարակախոս Նարեկ Մալյանի 3-րդ՝ «Սրտերի թագուհին» գիրքը (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. «Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր». www.tert.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)
  9. «Նարեկ Մալյանը` Վլադիմիր Գասպարյանի խորհրդական».
  10. «Ադեկվադ Էպիզոդ 1».
  11. «96 թվին ո՞վ է տեսանկարահանել հարցաքննությունը. Մհեր Ենոքյանի մայրը համոզված է՝ որդին կշահի դատը».
  12. Արմենիա, Sputnik (20210227T1423+0400). «Նարեկ Մալյանին քիչ առաջ նոր մեղադրանք է առաջադրվել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  13. LLC, Helix Consulting. «Մալյան. Ինձ լռեցնելը անհնար է, ներկայացումը անպայման բեմադրվելու է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  14. Նարեկ Մալյանն արդարացվեց
  15. «Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր». tert.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)
  16. Studio, Sargssyan. «Times.am | «Սոդոմի փիարը» գիրքն այլևս հասանելի է Երևանի բոլոր գրախանութներում». times.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  17. ««Ինձ համար շատ հետաքրքիր հայտնագործություն արեցի». Նարեկ Մալյան (Տեսանյութ)». iravunk.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. «Լույս է տեսել հրապարակախոս Նարեկ Մալյանի 3-րդ՝ «Սրտերի թագուհին» գիրքը (տեսանյութ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել