Նարեկ Ղահրամանյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարեկ Ղահրամանյան (ապրիլի 16, 1991(1991-04-16), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաֆիզիկոս, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Մանդատը ստացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։

Նարեկ Ղահրամանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և երկրաֆիզիկոս
Ծննդյան օր ապրիլի 16, 1991(1991-04-16) (33 տարեկան)
Ծննդավայր Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի ապրիլի 16-ին Կապանում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկա բաժինը։ 2015-2016 թվականներին եղել է «Կովկասյան բարիքներ» ՍՊԸ լեռնային ճարտարագետ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թ. հուլիս-հոկտեմբեր՝ Կապան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

2020-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ)։ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք խմբագրել

Նարեկ Ղահրամանյանը ամուսնացել է Ք. Կապանի բնակիչ՝ Դիանա Արշակի Ավանեսյանի հետ (Ծնված 1999.04.02), ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նարեկ Ղահրամանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».