Սուրեն Հախնազարյան

հայ ջութակահար

Սուրեն Հայրապետի Հախնազարյան (նոյեմբերի 13, 1949(1949-11-13)), հայ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ (2019)։ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ջութակահար (1984)։

Սուրեն Հախնազարյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1949(1949-11-13) (74 տարեկան)
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի ջութակահարների անսամբլ և Կոմիտասի անվան կվարտետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1972) և Մոսկվայի կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Հախնազարյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1974 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1956 թվականից աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոյի ջութակահարների անսամբլի կազմում։ 1984 թվականիցԿոմիտասի անվան պետական լարային քառյակի ջութակահարն է[1]։ 1985 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (2003 թվականից՝ պրոֆեսոր)։ Հանդես է գալիս որպես մենակատար, նաև «Հախնազարյան» եռյակում[2]։

Մրցանակներ խմբագրել

  • Այսրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակ, 1969 թ.
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1985 թ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ 2019 թ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիտասի անվան պետական լարային քառյակ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.