Նարեկ Գալստյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Գալստյան (նոյեմբերի 20, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող։
Նարեկ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | 1987 նոյեմբերի 20 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ լրագրող |
Կենսագրություն
խմբագրել- 2003-2007 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։
- 2007-2009 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի կոչում։
- 2009-2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանք
- 2003-2006 թվականներին աշխատել է Ազատություն ռադիոկայանում՝ իբրև երիտասարդական ծրագրի լրագրող, այնուհետև համակարգող։
- 2006-2008 թվականներին ղեկավարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՙՙՍարգիս Տխրունի՚՚ ուսանողական-երիտասարդական միությունը։
- 2008-2010 թվականներին եղել է ՍԴՀԿ մամլո քարտուղար։
- 2010 թվականից հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը։
- 2012-2013 թվականներին հանդիսացել է ՀՀ վարչապետի օգնականը։
- 2013 թվականից եղել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ։
2007 թվականի նոյեմբերի 15-ին իր քաղաքական ակտիվ գործունեության համար ենթարկվել է բռնության, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն, այնուհետև դիմակավոր անձանց կողմից ենթարկվել հարձակման, որի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում։
7 գիտական, 100-ից ավել հրապարակախոսական հոդվածների հեղինակ։
2016 թվականին լույս է տեսել Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը[1]։