Ախպարները
«Ախպարները», Նարեկ Գալստյանի վեպը, որը հրատարակվել է 2016 թվականին «Անտարես» հրատարակչությունում։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 208 էջ։ Գրքի 3-րդ էջում զետեղված է հեղինակի ընծայականը. «Նվիրում եմ մեծ մորս և մեծ հորս հիշատակին»։
Ախպարները | |
---|---|
Գրքի շապիկը | |
Հեղինակ | Նարեկ Գալստյան |
Ժանր | վեպ |
Թեմա | հայրենադարձություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 208 |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Կազմի հեղինակ | Վիտալի Ասրիև |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2016 |
ԳՄՍՀ | 978-9939-51-993-7 |
ՀՏԴ | 891.19-31 |
ԳՄԴ | 84(5Հ)-44 |
Գրքի շնորհանդեսը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում[1]։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում[2]։
Գրքի հանձնարարականը
խմբագրելՀայրենադարձությունն իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ, հուսավառություններով և հուսահատություններով. ընդհանրության մեջ՝ սա է Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպի ատաղձը, որը լինելով մեկ ընտանիքի պատմություն, կարելի է ասել՝ մի սերնդի պատմություն է[3]։
Թեման
խմբագրելՎեպում ներկայացվում է մի ընտանիքի պատմություն, որը Եղեռնից փրկվելով ապաստանում է Հունաստանում, ապա հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան, որտեղ անցնում է ամենատարբեր փորձությունների միջով, բայց կարողանում է հարատևել[4]։
Վեպի բաժինները
խմբագրել- Հայրենի՞ք
- Հայ եմ
- Ապրելու ենք
- Ինտերնացիոնալը
- «Տրանսիլվանիա»
- Խոստովանություն
- Վերջաբան
Կարծիքներ գրքի մասին
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Լույս է տեսել Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը
- ↑ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը գլխավորում է վարկանիշային աղյուսակը:
- ↑ Նարեկ Գալստյան, Ախպարները, Ե., «Անտարես», 2016, էջ 2։
- ↑ Տեղի կունենա Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպի շնորհանդեսը