Նատաշա Վեզմար (խորվ.՝ Nataša Vezmar, հոկտեմբերի 24, 1976(1976-10-24), Բելովար, Խորվաթիա), խորվաթ թեկվոնդիստ, որ հանդես է գալիս ծանր քաշային կարգում (70 կգ կամ 72 կգ և ավելի)։ Խորվաթիայի ամենահայտնի կին թեքվոնդիստներից մեկն է։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն 72 կգ-ից ավելի քաշային կարգում, երկու անգամ դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր (արծաթե և բրոնզե մեդալներ 1997 և 2003 թվականներին համապատասխանաբար), ինչպես նաև մասնակցել է Օլիմպիական խաղերին 2000 և 2004 թվականներին[3]։

Նատաշա Վեզմար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Խորվաթիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 24, 1976(1976-10-24) (47 տարեկան)
Ծննդավայր՝Բելովար, Խորվաթիա
180 սանտիմետր[2]
Քաշ՝77 կիլոգրամ[2]

Կենսագրություն խմբագրել

Նատաշա Վեզմարը «Մետալաց» (Զագրեբ» ակումբի սպրոցի սան է (մարզիչը՝ Իվիցա Կլաիչ)[3]։ 1994 թվականին Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է բրոնզե մեդալ 70 կգ և ավելի քաշային կարգում, ինչը դարձել է նրա առաջին մրցանակը։ 1997 թվականին նույն կատեգորիայում նվաճել է բրոնզե մեդալ Հոնկոնգում անցկացված աշխարհի առաջնությունում, իսկ 1998 թվականին Էյնդհովենում անցկացված Եվրոպայի առաջնությունում 72 կգ և ավելի քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերում Նատաշա Վեզմարը մրցել է 67 կգ և ավելի քաշային կարգում և եղել է երկրորդ համարը։ Առաջին փուլում հաղթել է իսպանուհի Իրեան Ռուիսին 7:4 հաշվով, սակայն կիսաեզրափակչում պարտվել է ռուս Նատալյա Իվանովային։ Բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է մարոկկոցի Մունիա Բուրգիգին, բայց երրորդ տեղի համար կանադացի Դոմինիկ Բոսխարտի դեմ մարտում, որի առաջին երկու փուլերից հետո հաշիվը կազմել է 4:4, վերջում ջախջախիչ պարտություն է կրել 11:8 հաշվով և մնացել առանց մեդալի[4][5][6]։

2000 թվականին Վեզմարը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հունաստանի Պատրաս քաղաքում 72 կգ և ավելի քաշային կարգում։ 2002 թվականին Վեզմարը հաղթել է թուրքական Սամսուն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում նույն քաշային կարգում, իսկ մեկ տարի անց արժանացել աշխարհի առաջնության արծաթե մեդալի Գարմիշ Պարտենկիրխենում՝ եզրափակչում պարտվելով կորեացի Յուն Հյոն Չժունին[7]։ 2004 թվականին ճանաչվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն Լիլեխամերում 72 կգ և ավելի քաշային կարգում։ 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին մեկնել է հանդես գալու 67 կգ և ավելի քաշային կարգում՝ անցնելով որակավորման փուլը Բաքվում և եզրափակչում հաղթելով բրիտանուհի Սառա Ստիվենսոնին[8][9]։ Վեզմարը միանգամից անցել է քառորդ եզրափակիչ, որտեղ սենսացիոն պարտություն է կրել Հորդանանի ներկայացուցիչ 16-ամյա Նադան Դավանիից 4:5 հաշվով[10][11], իսկ երբ վերջինս կիսաեզրափակչում պարտություն է կրել ֆրանսուհի Միրիամ Բավերելից, Վեզմարը զրկվել է նույնիսկ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. 3,0 3,1 «Zlatna Nataša Vezmar» [Nataša Vezmar wins gold] (խորվաթերեն). Večernji list. 2002 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  4. «Sydney 2000: Taekwondo – Women's Heavyweight (+67kg)» (PDF). Sydney 2000. LA84 Foundation. էջեր 62–66. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Dominique Bosshart kicks to bronze in taekwondo». CBC Sports. 2000 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Umjesto na postolju, u kutu u suzama» [Failing to stand on the podium puts the athlete to tears] (խորվաթերեն). Internet Monitor. 2000 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  7. «Srebro za Vezmar, bronca za Kuzmanovića» [Silver for Vezmar, bronze for Kuzmanović] (խորվաթերեն). Index.hr. 2003 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  8. «Athens 2004: Taekwondo – Women's Entry List by NOC» (PDF). Athens 2004. LA84 Foundation. էջեր 5–7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Taekwondo: Nataša Vezmar europska prvakinja» [Taekwondo: Nataša Vezmar has declared the European champion] (խորվաթերեն). Sportnet.hr. 2004 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  10. «Blazer glory takes on Olympics sound and fury». Independent Online (South Africa). 2004 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  11. «Nataša Vezmar već u četvrtfinalu taekwondo turnira» [Nataša Vezmar moves on to the quarterfinals of the taekwondo tournament] (խորվաթերեն). Sportnet.hr. 2004 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  12. «Taekwondo – Women's Heavyweight (+67kg/+148lbs) Quarterfinals». Athens 2004. BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել