Նատալի Էնն Քոգլին

Ամերիկացի լողորդ, օլիմպիական ոսկե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր
(Վերահղված է Նատալի Էն Կոլգինից)

Նատալի Էնն Քոգլին (անգլ.՝ Natalie Anne Coughlin, օգոստոսի 23, 1982(1982-08-23)[2], Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լողորդուհի, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն (8 անգամ՝ 50-մետրանոց լողավազանով մրցելիս, 2 անգամ՝ 25-մետրանոց), աշխարհի բազմակի ռեկորդակիր։

Նատալի Էնն Քոգլին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Ամբողջական անուն՝անգլ.՝ Natalie Anne Coughlin
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 23, 1982(1982-08-23)[2] (41 տարեկան)
Ծննդավայր՝Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Հասակը՝ 173 սմ։

2004 թվականին Աթենքում կայացած օլիմպիադայում 21-ամյա Կոլգինը օգոստոսի 14-21-ը ստացավ հինգ օլիմպիական մրցանակ՝ 2-ը ոսկե, 2-ը արծաթե, 1-ը բրոնզե։ Բացի այդ, նա սահմանեց 1 օլիմպիական ռեկորդ, 1 աշխարհի ռեկորդ և 1 ԱՄՆ-ի ռեկորդ։

2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիադայում ընտրվել է ԱՄՆ-ի կանանց լողի հավաքականի մարզիչ (օլիմպիական քառակի չեմպիոն Դարա Տորրեսի և օլիմպիական երկակի չեմպիոն Ամանդա Բերդի հետ)։ Պեկինից Նատալին տարավ մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալներ։

2009 թվականին Կոլգինն ամուսնացավ Crow Canyon Sharks-ի լողի մարզիչ Իտան Հոլլի հետ։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք դուստր ունեցան՝ Զեննի Մեյ Հոլը[3]։

Իր երրորդ՝ 2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիադայում 4 x 100 մ ազատ ոճի էստաֆետում Նատալին սահմանափակվեց միայն բրոնզով։

Աշխարհի ռեկորդներ խմբագրել

2008 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ Նատալին աշխարհի եռակի ռեկորդակիր էր։

  • 100 մետր մեջքի վրա «կարճ ընթացքով»՝ 56,51 վրկ (2007 թվականի հոկտեմբերի 28-ից)
  • 100 մետր համալիր լող «կարճ ընթացքով» (2002 թվականի նոյեմբերի 3-ից)
  • Էստաֆետ 4х200 մ ալիքի ոճով (2007 թվականի մարտի 29-ից ԱՄՆ-ի հավաքականի կազմում)

Ավելի վաղ սահմանել է աշխարհի ռեկորդ հետևյալ հեռավորություններից.

  • 100 մետր մեջքի վրա «երկար ընթացքով» (ռեկորդը սահմանել է ընդհանուր առմամբ 5 անգամ, ռեկորդը զիջել է Զիմբաբվեի Քրիստի Քովենտրիին Պեկինում կայացած օլիմպիադայի ժամանակ՝ նախնական լողում։ Այնուամենայնիվ, եզրափակչում ստացել է ոսկե մեդալ՝ դրանով չսահմանելով նոր ռեկորդ)։
  • 100 մետր թիթեռնիկ լող «կարճ ընթացքով» (2002 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 28-ը)։

Տարեվերջյան մրցանակներ խմբագրել

  • 2002 թվականին «Լողի աշխարհ» ամսագրում Կոլգինը ճանաչվել է աշխարհի լավագույն կին լողորդ։
  • 2001, 2002 և 2008 թվականներին Կոլգինը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն կին լողորդ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Էնն Քոգլին» հոդվածին։