Նավասարդ (տարեգիրք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավասարդ (այլ կիրառումներ)
«Նավասարդ», գրական, գեղարվեստական տարեգիրք։ Լույս է տեսել Կոստանդնուպոլիսում, 1914 թվականին։ Խմբագիրներ՝ Դանիել Վարուժան, Հ․ Սիրունի։ Աշխատակցել են ժամանակի ականավոր հայ գրողները, արվեստաբանները, բանասերները։ Ունեցել է գրականության, արվեստի, բանասիրության բաժիններ։ Տպագրվել է նաև օտար դասական հեղինակների (Մ․ Մետեռլինկ, Օ․ Ուայլդ, Ա․ Միցկհիչ և ուրիշներ) գործեր։ Արժեքավոր են Կոմիտասի «Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով» և Օ․ Սեումյանի «Հայ թատրոնի վերածնունդի համար» հոդվածները։ «Նավասարդ»-ի էջերում տեղ են գտել նկարչական արվեստի նմուշների վերատպություններ, ունեցել է ճոխ ձևավորում։ 2-րդ գրքի շարվածքը ոչնչացվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Նավասարդ | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | գրական, գեղարվեստական տարեգիրք |
Խմբագիր | Դանիել Վարուժան, Հ․ Սիրունի |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Հրատարակման տարեթիվ | 1914 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 190)։ |