Նավակ (հուշարձան, Սամարա)

հուշարձան Սամարայում

Սամարյան նավակ (ռուս.՝ Самарская Ладья), քանդակային կոմպոզիցիա, Սամարայի տեսարժան վայրերից մեկը։ Իրենից ներկայացնում է 20 մետր բարձրությամբ բետոնե հսկայական կառույց, քաղաքի առափնյա մասում։ Կառուցվել է 1986 թվականին սամարացի ճարտարապետներ Անատոլի Յանկինի և Իգոր Գալախինի նախագծով[1]։

Սամարյան նավակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍամարա
Շինության ձևբետոնե նավակ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1986 թվականին սամարացի ճարտարապետներ Անատոլի Յանկինի և Իգոր Գալախինի նախագծով, նվիրված է 1586 թվականին կայսր Ֆյոդոր Իոհանովիչի հրամանով հիմնադրված քաղաքի 400-ամյա հոբելյանին։

Հուշարձանի կառուցվածքը պատկերում է ալիքների վրա լողացող հինավուրց նավակ, որը ներկայացնում էր տարածաշրջանի պատմությունը, երբ Վոլգայի ափերով անցնում էին ռուս դյուցազունների և վաճառականների նավերը։ Սպիտակ ներկված քարակոթողը, տեղադրված էր այնպես, որ նավակի քթամասը ուղղված լիներ Ժիգուլևյան լեռների կողմը, որտեղից բացվում է Վոլգայի աջ ափի համայնապատկերը։

Գետափի այն հատվածը, որտեղ տեղադրված է հուշարձանը համարվում է տեղացիների հանգստի սիրված վայրերից մեկը։ Այստեղ են նշում տոները և քաղաքի համար նշանավոր օրերը[2][3]։

Բացի այդ քարակոթողը համարվում է քաղաքի խորհրդանիշերից մեկը, նրա պատկերը կարելի է տեսնել համարյա բոլոր հուշանվերային արտադրանքների վրա։ Քաղաքի բնակիչների շրջանում անցկացված հարցման համաձայն Նավակը մտնում է քաղաքի տեսարժան վայրերի եռյակի մեջ, Փառքի հուշարձանից և առափնյա տարածքից հետո[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Ладья"» (անգլերեն). gubernya63.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Монумент «Самарская ладья», Самара, Россия: описание, фото, где находится на карте, как добраться». www.1000mest.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Стела "Ладья"» (ռուսերեն). turportal63.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Монумент «Самарская ладья» в Самаре на фото и карте». russights.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.