Նապոլեոն Ազիզյան

հայ քաղաքական գործիչ

Նապոլեոն Սուրենի Ազիզյան (հունվարի 17, 1946(1946-01-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2020(2020-11-13)), հայ քաղաքական գործիչ, գործարար, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ[1]։

Նապոլեոն Ազիզյան
Ծնվել էհունվարի 17, 1946(1946-01-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 13, 2020(2020-11-13) (74 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն

խմբագրել

Նապոլեոն Ազիզյանը 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով ապրանքագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1962-1964 թվականներին որպես բանվոր աշխատել է Երևանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատում, իսկ 1966-1976 թվականներին` առևտրի եւ հասարակական սննդի համակարգում։

1976-1982 թվականներին որպես նախ արտադրամասի վարիչ, արտադրության պետ, ապա նաև տնօրենի տեղակալ եղել է Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատում։ 1982-1983 թվականներին եղել է «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն։ 1985 թվականին զբաղեցրել է «Բջնի» գործարանի տնօրեն։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1999-2003 թվականներին թիվ 22 ընտրատարածքից եղել է 2-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

2003-2007 թվականներին Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Նապոլեոն Սուրենի Ազիզյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում».
  2. «72-ամյա ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի կենսագրությունը». 2018-05-7 / 00 57.