Նաննի Մորետտի
Ջովանի (Նաննի) Մորետտի (իտալ.՝ Giovanni (Nanni) Moretti; ծնվել է օգոստոսի 19 1953-ին, Բրունիկոյում, Տրենտինո Ալտո Ադիջե՝ Իտալիա) — իտալացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, միջազգային կինոմրցանակների դափնեկիր:
Նաննի Մորետտի իտալ.՝ Nanni Moretti | |
---|---|
Նաննի Մորոտին 2011-ի Կաննյան կինոփառատոնին | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Բրունիկո |
Քաղաքացիություն | |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասան,ռեժիսոր,սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1976-այժմ |
Ծնողներ | հայր՝ Luigi Moretti?, մայր՝ Agata Apicella Moretti? |
Ամուսին(ներ) | Silvia Nono? |
Երեխա(ներ) | Pietro Moretti? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսգրություն
խմբագրելՆաննի Մորետտին ծնվել Բրունիկո քաղաքում, բայց իր մանկությունը անցկացրել է Հռոմում: Դպրոցում նա հաճախել ջրագնդակի խմբակ և խաղացել է Իտալիայի ազգային հավաքականում:[2] 1973 թվականին իր փողերով գնել է «Super-8 կինոկամեռա» և իր ընկերներով սկսեց սիրողական ֆիլմեր նկարել: Մորետտիի առաջին պրոֆեսիոնալ ֆիլմը եղել է Ecce bombo-ն, որը հայտնվել է էկրաններին 1978-ին և իրեն բերել է մեծ չանաչում Իտալիայում: [2].
Իր առաջին ֆիլմը Ecce bombo-ն ցուցադրվել է Կաննում անցկացվող կինոփառատոնին: Մորետտին այդ կինոփարատոնին մասնակցել վեց անգամ և 2001 թվականին ստացել է գլխավոր մրցանակը: Ռեժիսորը հայտնի է իր էկսցենտրիկ կատակերգություններով հաճախ ինքը իր ֆիլմերում նկարվում է գլխավոր դերերում: Այդ պատճառով իտալցի լրագրողները նրան անվանել են <<իտալացի Վուդի Ալլեն»[3]:
Մորետտին Իտալիայում ունի իր սեփական կինոթատրոնը «Cinema Nuovo Sacher» անունով[2]: