Նանե Ավետիսյան (օգոստոսի 16, 1997(1997-08-16), Երևան, Հայաստան), հայ իրավաբան, բարերար, մոդել, Միսս Տիեզերք Հայաստան 2021[1]։

Նանե Ավետիսյան
Nane Avetisyan
Դիմանկար
Միսս Տիեզերք Հայաստան 2021
Ծնվել էօգոստոսի 16, 1997(1997-08-16) (26 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ՀՀ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունիրավաբան
Կայքmissarmenia.org/naneavetisyan
 Nane Avetisyan Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Նանե Ավետիսյանը ծնվել է բազմազավակ ընտանիքում, ունի ութ քույր և երկու եղբայր։ Նա ընտանիքի ութերորդ երեխան է[2]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրամ։ Ավարտել է իրավագիտության բակալավրիատ բաժինը կրկնակի դիպլոմով։ Տիրապետում է չորս լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն։

Կարիերա խմբագրել

Նանեն սկսել է աշխատել բավականին վաղ տարիքից։ Տասներեք տարեկան հասակում, ստացել է իր առաջին աշխատանքը և ուսմանը զուգահեռ մշտապես զբաղեցրել է տարբեր հաստիքներ։ Այժմ իր գործունեությունն է ծավալում «Թովմասյան» միջազգային հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն[3]։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Գեղեցկության մրցույթներում Նանեի առաջին փորձը 15 տարեկանում էր։ Նա մասնակցել է «Միսս Աշակերտուհի» մրցույթին և հաղթել[4]։ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Նանեի հաղթանակը ավելացավ ևս մեկով, քանի որ տեղի ունեցավ «Միսս Տիեզերք Հայաստան 2021»-ը, որտեղ Նանե Ավետիսյանը արժանացավ «Միսս Տիեզերք Հայաստան 2021» տիտղոսին և դեկտեմբերին ներկայացրեց Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթին[5][6]։

Տարի Մրցանակաբաշխություն Մրցանակ Արդյունք
2021 թվական, սեպտեմբերի 21 Miss Armenia 2021 Միսս Տիեզերք Հայաստան 2021[6] Հաղթանակ
2021 թվական, դեկտեմբերի 12 Miss Universe 2021 Միսս Տիեզերք 2021 Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.wiki.ng/en/wiki/miss-universe-2021-who-is-nane-avetisyan-age-and-wikipedia-bio-and-parents-788516(չաշխատող հղում)
  2. https://www.missuniverse.com/delegates/nane-avetisyan
  3. https://bravo.am/news/76244
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  5. https://armlur.am/1136686/
  6. 6,0 6,1 https://conandaily.com/2021/12/12/nane-avetisyan-biography-13-things-about-miss-universe-armenia-2021/