Նանա Թոգոշվիլի (դեկտեմբերի 31, 1962(1962-12-31)[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։ Բանասիրական գիտությունների թեկնածու[2][3]։

Նանա Թոգոշվիլի
Ծնվել էդեկտեմբերի 31, 1962(1962-12-31)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Արմենպրես

Կենսագրություն խմբագրել

Նանա Թոգոշվիլին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 31-ին Գորիսում։ Բանասեր լրագրողի որակավորմամբ ավարտել է Գորիսի մանկավարժական ինստիուտը։ 1989 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող, իսկ 1994 թվականից՝ «Արմենպրես»-ի թղթակից։

1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել