Նայլա Մոավադ (արաբ․՝ الرئيسة نايلة معوض‎‎, հուլիսի 3, 1940(1940-07-03), Բիշարի, Շապթին (Լիբանան), Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ։ Լիբանանից դուրս հայտնի է որպես 1989 թվականի նոյեմբերի 22-ին սպանված Լիբանանի նախկին նախագահ Ռենե Մոավադի այրի։ 1991 թվականից Նայլա Մոավադը խորհրդարանի անդամ է, վերընտրվել է 2005 թվականի հունիսին և նույն թվականի հուլիսի 19-ին նշանակվել Սոցիալական հարցերի նախարար։

Նայլա Մոավադ
 
Կուսակցություն՝ Qornet Shehwan Gathering?
Կրթություն՝ Քեմբրիջի համալսարան և Սուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող և բարձրաշխարհիկ հեղինակություն
Ծննդյան օր հուլիսի 3, 1940(1940-07-03) (83 տարեկան)
Ծննդավայր Բիշարի, Շապթին (Լիբանան), Լիբանան
Քաղաքացիություն  Լիբանան
Ամուսին Ռենե Մոավադ
Զավակներ Michel Moawad?

Կենսագրություն խմբագրել

Նայլա Մոավադը ծնվել է Լիբանանի Բիշարի քաղաքում՝ ագիբ Իսա Էլ-Խուրիի և Էվելին Ռոչի ընտանիքում։ Նրա հայրը սերում էր նշանավոր մարոնիկական քրիստոնյա ընտանիքից և Լիբանանի հետխորհրդային անկախության առաջին նախագահ Բիշարա Էլ Խուրիի ազգականն էր։ Նա կրթվել է կաթոլիկ École des Franciscaines Mission դպրոցում, հետագայում ավարտել է Սենտ Ջոզեֆի համալսարանի ֆրանսիական գրականության և պատմության բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Անգլերեն ուսանել է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանում։

1962-1965 թվականներին Մոավադը «L'Orient» թերթում աշխատել է որպես լրագրող։ 1965 թվականին ամուսնացել է Ռենե Մոավադի հետ[1]՝ հարուցելով շատերի զարմանքը, քանի որ նա հակառակորդ կլանի հետևորդ էր և Նայլայից մեծ էր 15 տարով։ Չնայած տարիքային տարբերությանն ու ընտանեկան ավանդական հակասությանը՝ հաջողված ամուսնություն էր, և զույգն ուներցավ երկու երեխա։ Ռիման ավարտել է Հարվարդի համալսարանի իրավագիտության բաժինը, Մայքլը՝ նույնպես իրավաբան է, ավարտել է Սորբոնի համալսարանը։

Սպանված ամուսնու ժառանգությունը շարունակելու համար Մոավադը 1990 թվականին հիմնադրել է Ռենե Մոավադ հիմանդրամը[1], որը Լիբանանում և արաբական աշխարհում իր գործունեությունն իրականացնում է սոցիալական արդարության և տնտեսական զարգացման բնագավառներում։ 1994 թվականից Նայլա Մոավադը Ժողովրդավարության հետազոտության և ուսումնառության կենտրոնի նախագահն է։

Խորհրդարանական գործունեություն խմբագրել

1991 թվականին Մոավադը դարձել է Ազգային ժողովի անդամ՝ ներկայացնելով Լիբանանի հյուսիսում գտնվող Զգարտա-Տրիպոլի ընտրատարածքը[1]։ Պաշտոնավարել է խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում (ֆինանսական, երեխաների իրավունքների, կրթության) պայքարել է կանանց և երեխաների իրավունքների համար, ընդդիմացել քաղաքական կոռուպցիային։ Հանդիսանում է քրիստոնյա խորհրդարանականների Qornet Shehwan Gathering (որը դեմ է արտահայտվում Սիրիայում ռազմական իրադրության համար) կոալիցիայի ականավոր անդամ և շարունակում է պայքարել ժամանակակից, ժողովրդավարական պետություն կառուցելու համար։ Նա նաև Սիրիայի կառավարությանը դեմ հանդես եկող քրիստոնյա և մուսուլման խորհրդարանականներից կազմված Ժողովրդավարական ֆորումի անդամ է։ Ներգրավված է նաև բազմակուսակցական խորհրդարանական բլոկ համարվող Ազգային ճակատում, որն աշխատում է քաղաքական բարեփոխումների համար։ 2005 թվականի մայիս-հունիս ամիսներին կայացած ընդհանուր ընտրություններում Նայլա Մոավադը պահպանել է իր տեղը խորհրդարանում։

2004 թվականին Մոավադը հայտարարել է այդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Սակայն ընտրությունները հետաձգվել են մինչև 2007 թվական։

Մոավադի որդին՝ Մայքլը, 2006 թվականին ստեղծել է «Անկախության շարժում» նոր քաղաքական կուսակցությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Topalian, Nohad (2013 թ․ մարտի 6). «Lebanese women 'on the front lines' celebrated at Beirut conference». Al Shorfa. Beirut. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայլա Մոավադ» հոդվածին։