Նամիգ Աբբասով
ադրբեջանցի պետական գործիչ
Նամիգ Ռաշիդ օղլի Աբբասով (ադրբ.՝ Namiq Rəşid oğlu Abbasov, փետրվարի 22, 1940, Որդուար, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2024[1]), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար, գեներալ-գնդապետ։ Ուզբեկստանում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան։
Նամիգ Աբբասով ադրբ.՝ Namiq Rəşid oğlu Abbasov | |||
| |||
---|---|---|---|
9 տարի | |||
Նախորդող | Նարիման Իմրանով | ||
Հաջորդող | Էլդար Մահմուդով | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ | ||
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան, ԽՍՀՄ ՊԱԿ Ավագ դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ազգություն | ադրբեջանցի | ||
Դավանանք | իսլամ | ||
Ծննդյան օր | փետրվարի 22, 1940 (84 տարեկան) | ||
Ծննդավայր | Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն | ||
Վախճանի օր | մարտի 27, 2024[1] (84 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելՆամիգ Աբբասովը ծնվել է 1940 թվականի փետրվարի 22-ին։ 1962 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետը։ Համալսարանը ավարտելուց հետո 1962-1976 թվականներին նա աշխատել է «Ապշերոն» թերթում որպես բաժնի վարիչ, այնուհետև որպես պատասխանատու քարտուղար, իսկ հետո դարձել է թերթի տնօրեն[2]։
- 1970 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։
- 1977 թվականից սկսել է աշխատել ԽՍՀՄ ՊԱԿ-ում։
- 1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ Ավագ դպրոցը։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, իսկ հետո Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ ղեկավարի տեղակալ։
- 1992—1994 թվականներին եղել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի տեղակալ։ 1994 թվականի հոկտեմբերից դարձել է Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատարը և ստացել գեներալ-լեյտենանտի կոչում։ 1988 թվականի հոկտեմբերի 27-ին հեռացվել է պաշտոնից և նորից նշանակվել նույն պաշտոնում։
Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://oxu.az/society/853746
- ↑ «АББАСОВ Намиг Рашид Оглу - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.
Գրականություն
խմբագրել- Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 417. — 800 с. — ISBN 5-17018975-3
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт о спецслужб Արխիվացված 2009-02-04 Wayback Machine