Նամակ (մուլտֆիլմ)
Նամակ (ռուս.՝ Письмо), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է Ռոման Կաչանովը 1970 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Քնարական մուլտֆիլմը նվիրված է հոր հանդեպ ունեցած որդու հուզիչ զգացմունքներին. հայրը հեռավոր նավարկությունների նավապետ է[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Թվական | 1970 |
Ֆիլմն այլաբանական ձևով պատմում է առանց հոր երեխայի մենակության մասին։ Մուլտֆիլմը նրա փորձի մասին է և այն մասին, թե ինչպես է նա տեսնում մեծահասակների աշխարհը։
Հեղինակային ոճով ֆիլմը մոտ է Ռոման Կաչանովի դասական դարձած «Ձեռնոց» մուլտֆիլմին և, ինչ-որ իմաստով, դրա գաղափարական շարունակությունն է։ Ռոման Կաչանովն այս ֆիլմում աշխատելու է հրավիրել նախորդ` «Ձեռնոց» մուլտֆիլմի հեղինակ Ժաննա Վիտենզոնին, ինչպես նաև փաստացիորեն կրկնում է նախորդ մուլտֆիլմի նկարահանող խմբի կազմը։
Սյուժե
խմբագրել«Նամակ» մուլտֆիլմը քաղաքային հեքիաթ է, որը պատմում է տղայի և նրա մոր մասին. վերջիններս նամակ են սպասում ռազմական նավաստի հայրիկից։ Ֆիլմի սկզբում փոստատարն այդ ընտանիքին նամակ է բերում հայրիկից։ Բայց դրանից հետո սկսվում են սպասման երկար օրեր և ժամեր սակայն փոստատարն այդպես էլ չի գալիս։ Գալիս են սանտեխնիկը և գազի սպասարկման աշխատակիցը, սակայն փոստատարը չի գալիս։ Մայրիկը և տղան շատ են կարոտում հայրիկին. մայրիկը նյարդայնանում է։ Մի աշնանային անձրևոտ օր մայրիկը մենակ է թողնում տղային տանը և գնում, իսկ տղան դնում է իր հոր` կապիտանի գլխարկը և դուրս գնում է պատշգամբ։ Պատշգամբը, ինչպես թռչող նավ, թռչում է քաղաքով, իսկ տղան այն ղեկավարում է ինչպես իսկական կապիտան։ Տղան տեսնում է մայրիկին, որը կանգնած է ափին և նայում է դեպի հեռուն` ծովին։ Տղան մայրիկին նստեցնում է իր նավ-պատշգամբում, և նրանք միասին անձրևի և քամու միջով գնում են ուղիղ դեպի տուն։ Եվ երբ նրանք հանգրվանում են իրենց տան պատին և ներս են մտնում, դռան զանգը տալիս է փոստատարը և նոր նամակ է տալիս հորից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ С. В. Асенин. «Волшебники экрана» Направления поисков. Добрая улыбка кукольника. Արխիվացված 2016-09-16 Wayback Machine 3d-master.org.