Նահալ Ցիպորի, Նահալ Ցֆորի[2], Ցիպորի[3] կամ Նահալ-Ցիպպորի[4] (եբրայերեն՝ נחל ציפורי‎), գետակ, որը սկիզբ է առնում Նազարեթի մերձակայքում Ռեյնե գյուղի մոտ գտնվող լեռներում և թափվում Քիշոն գետ։ Երկարությունը 32 կմ է[5]։

Նահալ Ցիպորի
Բնութագիր
Երկարություն32 կմ
Ավազանի մակերես270 կմ²
Գետաբերանի տեղակայումԿիշոն
Կոորդինատներ
Հոսող հոսքերNaẖal Yiftaẖ'el? և Q26763540?
ԵրկրամասՀայֆայի մարզ[1]

Այն հոսում է Յաար Ալոնիմ բլուրներով։

Գետը սնուցվում է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ Ցիպորի աղբյուրը, Իֆթախելի աղբյուրը, Ավինոամ աղբյուրը, Մահիլ աղբյուրը, Գաթ-Հեֆեր աղբյուրը, Լապիդոտի աղբյուրը և այլն։

Ալիլի ջրաղացներ խմբագրել

Յաար Ալոնիմի բլուրների տարածքում գետի հունը թեքվում և երեք կողմից աղեղում է ցածր բլուրը, որի վրա կանգնած է Ռաս Ալի գյուղը։ Գետի հարավային ափին գտնվող այս վայրում կան երկու ջրաղացներ, որոնք տեղակայված են մեկը մյուսի վրա։ Երկու կառույցներն էլ կառուցվել են Իսրայելի Երկրի վրա Օսմանյան տիրապետության օրոք։ Այդուհանդերձ, ստորին ջրաղացի շենքի հիմքում հայտնաբերվել են խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանին վերաբերող ավելի հին կառույցի մնացորդները[6]։

Վերին ջրաղացը իր նշանակությամբ օգտագործվել է մինչև 20-րդ դարի 20-ական թվականները, իսկ ներքինը՝ մինչև 1946 թվականը։

Միանձնուհիների ջրաղացներ խմբագրել

Այս ջրաղացները գտնվում են Յաբկա աղբյուրից 2 կմ դեպի արևմուտք։ Շենքը կառուցվել է Օսմանյան կայսրության օրոք և ստացել է իր անունը Կարմելիտյան վանականներից, որոնք այն 19-րդ դարի կեսերին գնել են Շֆարամի Ալ-Շուֆանի դրուզների ընտանիքից։

Մոտակա քաղաքներում ավելի արդյունավետ մեքենայացված ջրաղացների մրցակցության ի հայտ գալու պատճառով ջրաղացը լքվեց 20-րդ դարի 20-ական թվականներին։

Շինությունն ու հարակից տարածքները մինչ օրս պատկանում են Կարմելիտների միաբանությանը, որն այն վարձակալության է հանձնում տարբեր տեսակի իրավաբանական անձանց։

Բնակիչները շենքը վերածել են հյուրանոցի և այլ հաստատությունների։ բԱզատ մուտքը շենք թույլատրվում կամ արգելվում է՝ կախված գործող վարձակալից։

2014 թվականին շենքը հրկիզվել է վանդալների կողմից։

Ջրաղացի մոտ Ցիպորի գետի վրա կառուցված է երկու կամարներով քարե կամուրջը։

Ջրաղացի մոտով է անցնում «Իսրայելի ազգային հետիոտնային երթուղին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. карта|I-36-XXX
  3. Мария Сартакова, Е. Левицкая, Александр Туров, Дюк Митягов Израиль. — Litres, 2015. — ISBN 9785457381803
  4. карта|I-36-119-В|url = http://www.varvar.ru/top/i-36/i-36-119-3.html
  5. «נחל בין שתי טחנות: טיול בנחל ציפורי» (եբրայերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. «טיילת ציפורי: טיול בנחל שלא מפסיק להתחדש» (եբրայերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահալ Ցիպորի» հոդվածին։