Այս եզրն ունի նաև այլ կիրառումներ՝ տես Նախիջևան (այլ կիրառումներ)

Նախիջևան (կամ Նախչավան), գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում։

Պատմություն

խմբագրել

Հնագույն շրջանում (մինչև 9-րդ դարի սկիզբը) մտել է Կամսարականների տիրույթների մեջ (Արշարունիք)։ Առաջին անգամ հիշում է Մովսես Խորենացին՝ որպես ավան։

1915 թվականին ուներ 272 տուն՝ 2177 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Նախիջևանում գտնվում էին Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, Սուրբ Խաչ և Նորամանուկ անունով միմյանց կից զույգ մատուռ-ուխտատեղիները, որոնցից մեկում Արտավազդ Կամսարականի տապանն էր՝ արձանագրությամբ (8-րդ դար)։ Գյուղում պահվում էր բոլորագիր, մագաղաթի վրա ընդօրինակված Աստվածաշունչ (անթվական)։

Բնակիչները բռնի տեղահանուել են 1920 թվականին և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Հայտնի ծնունդներ

խմբագրել

Կարսի մարզի Նախիջևան գյուղից են Արևելյան Հայաստանի Փիրմալաք գյուղ (այսօր՝ Արեգ) գաղթել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նախնիները[1]։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայկական Սովետական հանրագիտարան, հ.8, Երևան, 1982 թ., էջ 161 (հոդվածը գրել է Ա.Ադամեանը)

Ծանոթագրություններ

խմբագրել