Նախիջևանի գրականության թանգարան
Նախիջևանի գրականության թանգարան (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Ədəbiyyat Muzeyi), թանգարան Նախիջևանում, գիտահետազոտական կենտրոն և լուսավորչական հաստատություն։ Նախիջևանի Գրականության թանգարանը կրում է ադրբեջանցի լրագրող, լուսավորիչ, գրող-երգիծաբան Ջալիլ Մամեդկուլիզադեի անունը։
Նախիջևանի գրականության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նախիջևան |
Հիմնադրվել է | 1967 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՆախիջևանի Ջալիլ Մամեդկուլիզադեի անվան գրականության թանգարանը բացվել է Նախիջևանում՝ 1967 թվականի հունիսի 12-ին՝ 1966 թվականի ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշման համաձայն։ Թանգարանի բացման ժամանակ 98 ցուցանմուշ կար, իսկ այս պահին՝ ավելի քան 19.000 ցուցանմուշ։ Թանգարանի ֆոնդում ներկայացված են արժեքավոր ձեռագրեր, կիրառական և տեսողական արվեստի նմուշներ, հնագույն և ժամանակակից գրքեր, թերթեր ու ամսագրեր, հուշանվերներ և այլ թանգարանային նյութեր, որոնք արտացոլում են ադրբեջանական դարավոր գրականության պատմությունը։ Ցուցահանդեսում մեծ տեղ է զբաղեցնում նյութեր՝ դասական և ժամանակակից ադրբեջանական գրականությանը, Նախիջևանի բանաստեղծների և գրողների հայտնի ներկայացուցիչներին վերաբերող։
Ցուցահանդեսում և հիմնադրամում ներկայացնում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են Ադրբեջանի քանդակագործների և վարպետների կողմից, Նախիջևանի թատրոնի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ պաստառներ, ծրագրեր, ներկայացումների էսքիզներ, լուսանկարներ, որոնք արտացոլում են թատրոնի հայտնի վարպետների աշխատանքը։
Նախիջևանի Գրականության թանգարանի մասնաճյուղ
խմբագրելՇարուրի շրջանում գործում է Գրական թանգարանի Ջալիլքենդյան մասնաճյուղը։ Այստեղ ներկայացված են հայտնի ադրբեջանցի գրող Ջալիլ Մամեդկուլիզադեի փաստաթղթերը, լուսանկարչական նյութերը և անձնական իրերը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «NAXÇIVAN MUXTAR RESPUBLİKASI | rəsmi portal». www.nakhchivan.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)