Նախիջևանի բժշկական քոլեջ

բժշկական ուղղվածության ուսումնական հաստատություն Նախիջևանում

Նախիջևանի բժշկական քոլեջ (ադրբ.՝ Naxçıvan Tibb Kolleci), պետական բժշկական ուսումնական հաստատություն Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանում[1]։

Նախիջևանի բժշկական քոլեջ
ադրբ.՝ Naxçıvan Tibb Kolleci
Տեսակքոլեջ
Միջազգային անվանումNakhchivan Medical College
Նախկին անվանումներՆախիջևանի ֆելդշերական դպրոց (մինչև 1945 թվականը)
Հիմնադրված էՍեպտեմբերի 5, 1931 թվական
ՀիմնադրիրԽորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհուրդ
ԵրկիրԱդրբեջան
ՏեղագրությունՆախիջևան
Հասցե32 շենք, Նիզամի Գյանջևի փողոց, Նախիջևան
Կայքntk.nakhchivan.az

Տեղադրություն խմբագրել

Բժշկական քոլեջը տեղակայված է Նախիջևան քաղաքի Նիզամի Գյանջևի փողոցում գտնվող թիվ 32 շենքում[2]։

Պատմություն խմբագրել

Նախիջևանի բժշկական քոլեջը ստեղծվել է 1931 թվականի սեպտեմբերի 5-ին Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի կողմից[1]։ Մինչև 1945 թվականը կոչվում էր ֆելդշերական դպրոց[3]։

Մինչև 2016 թվականը Նախիջևանի բժշկական քոլեջն արդեն ավարտել են 8131 ուսանող[1]։

2008 թվականին քոլեջի շենքը հիմնանորոգվել է[1] և շահագործման հանձնվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին[4]։ Հանդիսավոր վերաբացմանը մասնակցել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը[4]։

Կրթական ուղղվածություն խմբագրել

Բժշկական քոլեջում պատրաստվում են առողջապահության ոլորտի համար կադրեր բժշկական հինգ մասնագիտություններով[1]՝

  1. բուժական գործ
  2. դեղագործություն
  3. քույրական գործ
  4. մանկաբարձական գործ
  5. ստոմատոլոգիա, օրթոպեդիա։

Վերաբացումից հետո քոլեջում սովորում է ավելի քան 700 ուսանող, որոնց դասավանդում են շուրջ 140 դասախոսներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել