Նախիմովի փողոց (Շախտի)

փողոց Շախտիում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիմովի փողոց (այլ կիրառումներ)

Նախիմովի փողոց (ռուս.՝ Улица Нахимова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ Սկիզբ է առնում Մալի նրբանցքից և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 1100 մետր է։

Նախիմովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՇախտի
Երկարություն1,1 կմ
Անվանվել էՊավել Նախիմով
Փոստային ինդեքս346506

Նկարագրություն

խմբագրել

Շախտի քաղաքի Նախիմովի փողոցը սկսվում է Մալի նրբանցքից, հատում Վերխոյանսկի, Վոդոպրովոդնի, Դունդիչի նրբանցքները և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 95 շինություն։ Փողոցի երկարությունը 1100 մետր է։

Նախիմովի փողոցի փոստային դասիչն է՝ 346506։

Փողոցն անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ 1822–1825 թվականներին նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853 թվականի նոյեմբերի 18-ին Սինոպի ճակատամարտում ջախջախել դրանք։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 160».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել