Նաթան Ղորխմազյան
հայ ֆիզիկոս-տեսաբան
Նաթան Աղասու Ղորխմազյան (ապրիլի 4, 1928, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982):
Նաթան Ղորխմազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1928 (96 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1950) |
Մասնագիտություն | ֆիզիկոս և տեսաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Նաթան Ղորխմազյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին, Թիֆլիսում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1950-1972 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1972-2003 թվականներին՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ[1]։
Ճառագայթային ֆիզիկայի նոր ուղղության՝ ռենտգենյան օնդուլյատորային ճառագայթման հիմնադիրն է, հայտնաբերել է այդ ճառագայթման սպեկտրի նեղացման երևույթը։ Կանխագուշակել է այն պայմանները, որոնց առկայությամբ արագ էլեկտրոններով կարելի է ստանալ քվազիմեներանգ՝ ուղղորդված հզոր գամմա-ճառագայթում։
Երկեր խմբագրել
- Спектральное распределение ондуляторного излучения при сильных полях. Ереванский физический институт, Ереван, Б. и., 1972 (համահեղինակ).[2]
- Жестокое ондуляторное излучение в диспергирующей среде. Ереванский физический институт. Ереван, Арус, 1977 (համահեղինակ)։
- Электромагнитные процессы в неоднородных структурах при высоких энергиях: Автореф. ... д-ра физ.-мат. наук по спец. 01.04.02- Теоретическая и математическая физика / Н. А. Корхмазян. Ереван, 1981 (համահեղինակ)։
- Վիճագրական բաշխումներ։ Ուս. ձեռնարկ, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևանի Խ. Աբովյանի անվան, Երևան, Ա. հ., 1985 (համահեղինակ)[3]։
- Ֆիզիկա։ Ձեռնարկ դիմորդների համար։ Երևան, Լույս, 1989 (համահեղինակ)[4]։
- Հետաքրքրաշարժ հանրագիտարան։ Ֆիզիկան մեր շրջապատում։ Գ. 1-ին և 2-րդ։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Տաթև գիտակրթական համալիր, 2-րդ հրատարակություն, բարեփոխված և լրացված, Երևան, Զանգակ-97, 2005 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Ղորխմազյան, Նաթան Աղասու; Элбакян, С. С.; Зверев, А. М. (1972). Спектральное распределение ондуляторного излучения при сильных полях. Ереванский физический институт. Ереван: Б. и.
- ↑ Գալոյան, Վարդազար Սերգեյի; Ղորխմազյան, Նաթան Աղասու (1985). Վիճակագրական բաշխումներ։ Ուսումնական ձեռնարկ. ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Խ. Աբովյանի անվան. Երևան: Ա.հ.
- ↑ Ղորխմազյան, Նաթան Աղասու; Դադասյան, Բենիկ Սարուխանի; Հարությունյան, Ժաննա Հայկի (1989). Գալոյան, Վ Ս (ed.). Ֆիզիկա։ Ձեռնարկ դիմորդների համար. Երևան: Լույս. ISBN 978-5-545-00049-4.
- ↑ Պետրոսյան, Գարուշ Պետրոսի; Ղորխմազյան, Նաթան Աղասու; Գրիգորյան, Լ Պ; Բարխուդարյան, Է Հ; Ասատրյան, Մ Վ (2005). Հետաքրքրաշարժ հանրագիտարան։ Ֆիզիկան մեր շրջապատում։ Գիրք 1-ին և 2-րդ։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ. Տաթև գիտակրթական համալիր (2-րդ հրատ., բարեփոխ. և լրաց ed.). Երևան: Զանգակ-97. ISBN 978-99930-2-832-1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Ղորխմազյան» հոդվածին։ |