Նազիկ Ասլանյան

հայ նկարչուհի

Նազիկ Մարզպետի Ասլանյան (փետրվարի 20, 1977(1977-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։ Նկարիչների միջազգային միության (2007), Հայաստանի նկարիչների միության (2008) անդամ, Հայաստանի նկարիչների միության խորհրդի անդամ (2018)[1]:

Նազիկ Ասլանյան
Ծնվել էփետրվարի 20, 1977(1977-02-20) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն (1991) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1999)
Մասնագիտություննկարչուհի և մանկավարժ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքnazikgallery.com

Կենսագրություն խմբագրել

1989-1991 թվականներին սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1994-1999 թվականներին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում[2]։ 1998-2002 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել «Քվանտ» քոլեջում։

Նազիկ Ասլանյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ Նրա աշխատանքներին անդրադարձել են տարբեր մշակութային ամսագրեր և արվեստաբաններ[3]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Խմբակային ցուցահանդես խմբագրել

  • Հայ համայնքի ցուցասրահ, Լոնդոն, 1993
  • Հնդկական ասոցիացիայի ցուցասրահ, Լոնդոն, 1997
  • «ԱՕՔՍ»-ում, Երևան, 1998
  • Հայ համայնքի ցուցասրահ, Կանադա, 2010
  • «Լեսեդրա» պատկերասրահ, Սոֆիա, 2010
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2012
  • «Ագորա» պատկերասրահ, Նյու Յորք, 2013
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2014

Անհատական ցուցահանդես խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ցուցասրահ, Երևան, 2000
  • Հայ համայնքի եկեղեցու ցուցասրահ, Վաշինգտոն, 2001
  • Հայ համայնքի մշակութային կենտրոն, Բոստոն, 2001
  • Հայաստանի ժուռնալիստների տուն, Երևան, 2002
  • «Մոսկվա» ցուցասրահ, Երևան, 2003
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2009
  • «Ակադեմիա» պատկերասրահում, Երևան, 2009
  • «Ագորա» պատկերասրահ, Նյու Յորք, 2012-2013
  • «Իրականության բացահայտումներ», Հայաստանի նկարիչների միություն, 2019[4]

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nazik Aslanyan». Saatchi Art (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  2. Նազիկ Ասլանյան
  3. «Իմ նկարները կարծես գունային էմոցիոնալ վեճեր լինեն․ Նազիկ Ասլանյան (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  4. «Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդեսում ներկայացվեցին նկարչուհու բազմաժանր գործերը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել