Նազելի Բաղդասարյան (օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]) Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։ 2021 թվականի նոյեմբերի 8- 2023 թվականի հունվարի 25-ը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ։ ՀՀ վարչապետի օգնական (2023 փետրվար-հունիս)։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար։

Նազելի Հրաչի Բաղդասարյան
Ծնվել է1983, օգոստոսի 8
ԾննդավայրՇիրակի մարզ, Գյումրի
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուՀայերեն
ԿրթությունՄոսկվայի միջազգային ձեռներցության ակադեմիա, Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարան
ՄասնագիտությունԻրավաբան
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Կուսակցություն«Քաղաքացիական պայմանագիր»
Երեխաներմեկ զավակ
 Nazeli Baghdasaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում[3]։

Կրթություն խմբագրել

2005 թվականին ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագիտության մագիստրոս[3]։

2008 թվականին մասնակցել է Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների վեցամսյա դասընթացին։

2017 թվականին ստացել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետի որակավորում[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1999-2006 թվականներին աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար։

2003-2005 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական։

2005-2006 թվականներին՝ դասախոս Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում։

2005-2018 թվականներին եղել է «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար։

2006-2018 թվականներին՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան։

2011 թվականից՝ «Լրագրողների միջազգային դաշնության» (IFJ) լիիրավ անդամ։

2012 թվականից՝ «Ցայգ» ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող։

2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիափորձագետ։

2014-2019 թվականներին եղել է «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր։

2015 թվականից՝ հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացավար։

Հասարակական և քաղաքական գործունեություն խմբագրել

2017-2019 թվականներին՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդի անդամ[3]։

21.08.2018-14.01.2019 թթ.՝ Շիրակի մարզպետի խորհրդական[3]։

2019-2021 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2020-2021 թվականներին՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[3]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ 2021թ․ հունիսի 20 - նոյեմբերի 5 ԱԺ պատգամավոր։

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

2021թ․ սեպտեմբեր՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ։

08.11․ 2021-26.01.2023թթ. ՀՀ Շիրակի մարզպետ։

2023 թվականի փետրվար-հունիս ամիսներին եղել է ՀՀ վարչապետի օգնականը։

2023 թվականի հունիսից` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար։

Գիտական գործունեություն խմբագրել

2005 թվականին հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը[3]։

Հեղինակել է շուրջ 250 հեռուստահաղորդումներ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1385&lang=eng
  2. Բաղդասարյան, Նազելի. «Նազելի Բաղդասարյանը Ազգային Ժողովի կայքէջում».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Նազելի Բաղդասարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».

Աղբյուրներ խմբագրել