Շիրակի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Շիրակի մարզում, Հայաստանի Սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Շիրակի մարզում պետական կառավարումն իրականացնում է Շիրակի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

Հայաստանի Շիրակի մարզպետարանի կառուցվածքը խմբագրել

Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը բաղկացած է 6 վարչություններից, քարտուղարությունից, 6 բաժիններից և 5 առանձնացված ստորաբաժանումներից։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։ Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

Ղեկավարությունը խմբագրել

Մարզպետ՝

Տեղակալ՝

Հայաստանի Շիրակի մարզպետներ խմբագրել

  1. Արարատ Գոմցյան 1996-1998 թվականներ
  2. Ֆելիքս Փիրումյան 1999-2003 թվականներ
  3. Ռոմիկ Մանուկյան 2003-2007 թվականներ
  4. Լիդա Նանյան 2007-2010 թվականներ
  5. Աշոտ Գիզիրյան 2010-2013 թվականներ
  6. Ֆելիքս Ցոլակյան 2013-2016 թվականներ
  7. Հովսեփ Սիմոնյան 2016-2017 թվականներ
  8. Արթուր Խաչատրյան 2017-2018 թվականներ
  9. Կարեն Սարուխանյան 2018 թվական