Նազելի

լեռ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին (Գեղամա լեռնավահան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազելի (այլ կիրառումներ)

Նազելի, Մեծ Պայտասար, Նազալթափա, Նազալսար, լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ Աժդահակ լեռնագագաթից 3.5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը` 3312 մ[1][2]։ Գագաթին կա ոչ մեծ խառնարան՝ ճեղքված էրոզային ձորակով։ Կազմված է հրաբխային ապարներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։

Նազելի
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Կոտայքի մարզ
ԼեռնաշղթաԳեղամա լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից3312 մետր
Նազելի (Հայաստան)##
Նազելի (Հայաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 89 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 945 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։