Նազարաբադ (պարս.՝ نظرآباد), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Ալբորզ օսթանում։ Հանդիսանում է Նազարաբադ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 119 512 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Նազարաբադ
պարս.՝ نظرآباد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱլբորզ
Շահրեստան Նազարաբադ
Բնակչություն119 512 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ026
Նազարաբադ (Իրան) (Իրան)##
Նազարաբադ (Իրան) (Իրան)

Գտնվում է Ալբորզ օսթանի արևմտյան մասում` վերջինիս վարչական կենտրոն Քարաջից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրված է Էլբուրսի լեռներից հարավ ընկած հարթավայրում` ծովի մակարդակից 1276 մ բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 119 512 մարդ, որոնք կազմում էին 36 520 տնտեսություն։ Նազարաբադը բնակչությամբ Ալբորզ օսթանի չորրորդ ամենախոշոր քաղաքն է Քարաջից, Ֆարդիսից և Քամալշահրից հետո հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 28 600[4] 69 342[4] 97 684[5] 107 806[6] 119 512[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://en.wikipedia.org/wiki/Nazarabad
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Ալբորզ օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.