Նադիա Ալ-Սաքքաֆ (արաբ․՝ نادية عبد العزيز السقاف‎‎, մարտի 8, 1977(1977-03-08), Եմեն), եմենցի լրագրող և քաղաքական գործիչ։ Մինչև Եմենում տեղեկատվության առաջին կին նախարարը դառնալը նա 2005 թվականից 2014 թվականը եղել է Yemen Times-ի գլխավոր խմբագիրը։ Նա 2015 թվականի Եմենի զինվորական հեղափոխությունից հետո լքել է երկիրը և ներկայումս Միացյալ թագավորության Ռիդինգ համալսարանի փիլիսոփայական գիտությունների թեկնածու է։

Նադիա Ալ-Սաքքաֆ
արաբ․՝ نادية عبد العزيز السقاف‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1977(1977-03-08) (47 տարեկան)
ԾննդավայրԵմեն
Քաղաքացիություն Եմեն
Կրոնիսլամ
ԿրթությունՌիդինգի համալսարան, Ստիրլինգյան համալսարան և Birla Institute of Technology, Mesra?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Ծնողներհայր՝ Abdulaziz Al-Saqqaf?[1]
Զբաղեցրած պաշտոններMinister of Information?
Պարգևներ և
մրցանակներ
 Nadia Al-Sakkaf Վիքիպահեստում

2011 թվականին Ալ-Սաքքաֆը TED ելույթ է ունեցել «Տես Եմենն իմ աչքերով» վերնագրով[2][3]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ալ-Սաքքաֆը ծնվել է 1978 թվականին Ազիզա և Աբդուլազիզ Ալ-Սաքքաֆի ընտանիքում[4]։ Հայրը Սանա'այի համալսարանում եղել է տնտեսագիտության դասախոս, ով հիմնադրել է «Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը» և 1991 թվականին Yemen Times ամսագիրը[3][4]։ Ունի երկու քույր և եղբայր[3][5]։

Ալ-Սաքքաֆը Հնդկաստանի Բիրլա տեխնոլոգիական ինստիտուտից ստացել է համակարգչային գիտությունների ինժեների բակալավրի աստիճան և Միացյալ Թագավորության Սթրիլինգ համալսարանի տեղեկատվական համակարգերի կառավարման գծով մագիստրոսի աստիճան։ Amnesty International-ում եղել է անդամ ուսանող[6]։ 2016 թվականից նա գիտությունների թեկնածու դառնալու համար սովորել է Ռիդինգ համալսարանում[7]։

Կարիերա խմբագրել

Ալ-Սաքքաֆը աշխատել է խորհրդատուների և համակարգերի արաբական փորձագիտական կենտրոնում որպես համակարգային վերլուծաբան[6]։ 2000 թվականին որպես թարգմանիչ և թղթակից միացել է Yemen Times-ին։ Ամսագիրը Եմենում առաջին անկախ անգլալեզու ամսագիրն էր, որը ստեղծվել էր 1991 թվականին Նադիայի հոր կողմից։ Նրա հայրը ավտովթարից մահացել է 1999 թվականին, թեև Ալ-Սաքքաֆն ու նրա եղբայրը հավատում են, որ ինքը սպանվել է նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմին հակադրվելու պատճառով[4][8]։ 2000 թվականի սեպտեմբերին դարձել է խմբագիր օգնական[6]։

Ալ-Սաքքադը 2003 թվականին աշխատել է Օքսֆամի մարդասիրական ծրագրում[6]։ 2005 թվականի մարտին նա դարձել է Yemen Times-ի գլխավոր խմբագիր։ 2011 թվականին՝ Եմենում Արաբական գարնան ժամանակ, Ալ-Սաքքաֆը և իր անձնակազմը մասնակցել են նախագահ Սալեհի դեմ ցույցերին[8] և կարևորագույն դեր է խաղացել ամբողջ աշխարհով Եմենյան հեղափոխության մանրամասները տարածելու հարցում[2]։ Ալ-Սաքքաֆը Եմենցի լրագրողների և միջազգային լրագողների խմբավորությունների անդամ է[6]։ Նա կանանց իրավունքների իրավապաշտպան է[9][10], ով գենդերային հավասարություն պահպանելու համար հավաքագրել է մի շարք կին լրագրողների և գրել հոդվածներ՝ կանանց սեռական օրգանների խեղման մասին[8][11]։

2012 թվականին Նադիան մեկնարկել է Radio Yemen Times-ը՝ FM ռադիոկայան, որը Եմենի առաջին անվճար հանրային արտահայտվելու հարթակն էր, որը օրվա ընթացքում տասը ժամ հեռարձակվում էր որպես պետական մենաշնորհված ԶԼՄ-ների այլընտրանք[11]։

2014 թվականին վարչապետ Խալիդ Բահահը Ալ-Սաքքաֆին նշանակել է Տեղեկատվության նախարարի պաշտոնում[12][13]։ 2015 թվականի հունվարի 20-ին, երբ Հութի զորքերը ներխուժել էին մայրաքաղաք և ղեկավարում էին բոլոր մեդիաները, Ալ-Սաքքաֆը Թվիթթեր սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն էր ծավալում։ Ավելի ուշ այս առիթով ասել է. «Ես ինձ ավելի շատ լրագրող էի պատկերացնում, քան տեղեկատվության նախարար։ Այդ ժամանակ ես չէի վախեցել, սակայն սկսեցի վախենալ, երբ հասկացա՝ ինչ հետևանքների եմ հասել։ Իմ անունն ամենուր էր։ Մեկ օրվա ընթացքում Թվիթերում իմ հետևորդների թիվը անցել էր 20,000-ից»[12]։ 2015 թվականի մայիսին Ալ-Սաքքաֆը աքսորի մեջ ապրում էր Ռիյադում՝ որպես միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարության անդամ, որը ձգտում էր վերականգնել նախագահ Աբդաբբուհ Մանսուր Հադիի իշխանությունը[12]։ 2016 թվականին նա սովորում էր Միացյալ Թագավորությունում և շարունակում էր աշխատել Yemen Times-ի տնօրենների խորհրդում[14]՝ գրելով նաև Եմենում տեղի ունեցող դեպքերի մասին[15][16][17]։

Ալ-Սաքքաֆը Եմենի 21-րդ ֆորումի տնօրենն էր[14]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Ալ-Սաքքաֆը 2006 Գեբրան Թուեն մրցանակի առաջին դափնեկիրն էր, որը տրվել էր Բեյրութի «Ամսագրերի և հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի» և «Ան-Նարեն» ամսագրի կողմից[6]։ 2013 թվականին նա ստացել է «Խաղաղության համար բիզնես» մրցանակը, որը ընտրվել էր տնտեսագիտության և խաղաղապահության Նոբելյան մրցանակի մրցանակակիրների կողմից և տրվում էր մասնավոր հատվածի առաջնորդներին, որոնք «բարոյական գործնական պրակտիկայի միջոցով ցույց են տվել փոխակերպում և դրական փոփոխություններ»[11][14][18]։ 2013 թվականին BBC-ի կողմից ճանաչվել է «աշխարհը փոխած 100 կանանցից» մեկը[14][19]։

Հրատարակություններ խմբագրել

  • Al-Sakkaf, Nadia (2012 թ․ հոկտեմբեր). «Yemen's Women and the Quest for Change: Political Participation after the Arab Revolution» (PDF). Friedrich Ebert Stiftung.

Անձնական կյանք խմբագրել

Ալ-Սաքքաֆը ամուսնացել է հորդանանցու հետ. զույգն ունի երկու զավակ[4][6][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://themarkaz.org/yemens-feminist-trailblazer-flees-death-threats-for-uk-asylum/
  2. 2,0 2,1 Al-Sakkaf, Nadia (2011 թ․ հուլիս). «See Yemen through my eyes». ted.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Vasseur, Flore (2012 թ․ օգոստոսի 21). «The Siblings Fighting For Freedom of Expression in Yemen». World Crunch. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Abu-Fadil, Magda (2011 թ․ մայիսի 25). «Nadia al-Sakkaf: Yemen Times Editor on a Mission». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  5. «Family». Yemen Times. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ մարտի 28.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Muslim Women: Past and Present». Women's Islamic Initiative in Spirituality and Equality. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  7. «Nadia Al-Sakaaf». The New Arab.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Sheehy, Gail (2014 թ․ ապրիլի 3). «Editor on Fire». The Daily Beast. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  9. Friedson, Felice (2012 թ․ փետրվարի 17). «Interview: 'Yemen Times' editor Nadia Al-Sakkaf». The Jerusalem Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  10. Heydarpour, Roja (2014 թ․ ապրիլի 10). «Nadia Al-Sakkaf: How the Arab Spring empowered women». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Nadia Al Sakkaf, Chief editor of Yemen Times, receives Business for Peace Award». International Media Support. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 Black, Ian (2015 թ․ մայիսի 21). «How Yemen information minister's tweets broadcast the fall of Sana'a». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  13. «Yemen clashes throw capital into chaos». Al Jazeera. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Nadia al-Sakkaf». The Washington Institute.
  15. Al-Sakkaf, Nadia (2016 թ․ մայիսի 12). «Ethnic hatred in Yemen». The New Arab. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  16. Al-Sakkaf, Nadia (2016 թ․ փետրվարի 8). «A silver lining in Yemen's tragedy». The New Arab. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  17. Al-Sakkaf, Nadia (2016 թ․ հուլիսի 16). «What is the real challenge for Yemen's Hadrami Elite forces?». Al Monitor. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  18. «Nadia Al Sakkaf – a Yemeni Businesswoman receives Business for Peace Award, honored on May 14th at Akershus Nobel Prize Fortress in Oslo». UNDP. 2013 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  19. «100 Women: Who took part?». BBC. 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.