Նագիբանյա նկարիչների գաղութ

արվեստի գաղութ Նագիբանյա քաղաքում, ի սկզբանե բացօդյա` պլեներային գեղանկարչությամբ զբաղվող գաղութ

Նագիբանյա նկարիչների գաղութ (hu Nagybányai művésztelep), արվեստի գաղութ Նագիբանյա քաղաքում, քաղաք Արևելյան Հունգարիայում, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտավ Ռումինիայի կազմի մեջ և կոչվեց Բայա Մարե[1]։ Գաղութը սկզբում եղել է ամառային հանգստավայր նկարիչների համար, որոնք հիմնականում Սիմոն Հոլոսիի սզաբադիսկոլա (Ազատ դպրոց) նկարիչներն էին Մյունխենից։ Սկզնական խումբը կենտրոնացած էր բացօդյա` պլենէրային գեղանկարչության վրա[2][3]։

Նագիբանյա նկարիչների գաղութ
Изображение логотипа
Նագիբանյա նկարիչների գաղութի նկարիչները մոտ 1900 թվականին
Տեսակart colony?
Հիմնադրված է1896
ՀիմնադիրԿարոյ Ֆերենցի, Շիմոն Հոլոշի, Béla Iványi-Grünwald?, István Réti? և János Thorma?
Երկիր Ռումինիա
 Nagybánya artists' colony Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հոլլոսիի գաղափարն էր փոքրիկ քաղաքում ամառային դպրոց ունենալ։ Նկարիչների գաղութի հիմնադրմանը մասնակցել են նկարիչներ Կարոլի Ֆերենցին, Բելա Իվանի-Գրյունվալդը, Իսթվան Ռետին և Յանոշ Թորման։ Գաղութը գրավել է բազմաթիվ արվեստագետների Հունգարիայից, ովքեր հետաքրքրված էին Նագիբանիայի լուսավոր միջավայրում Հոլոսիի կողմից ուսուցանվող բացօդյա կամ պլեներ (Plein-Air) ոճով գեղանկարչությամբ։ Գաղութն իր առաջին ցուցահանդեսն անցկացրել է 1897 թվականին Մյուչառնոկում։ Այն լավ ընդունվեց որոշ քննադատների կողմից՝ որպես եվրոպական գեղանկարչության նոր ոճն արտացոլող և այլ քննադատների կողմից ծաղրի ենթարկվեց[2][4]։ Իր գոյության ընթացքում ուսուցիչները և ուսանողները աշխատել են նոր ձևավորվող ոճերում, ինչպիսիք են էքսպրեսիոնիզմը, ֆովիզմը, կուբիզմը և սիմվոլիզմը։ Որոշ ոճեր ընդունվեցին, իսկ որոշները մերժվեցին, տարբեր արվեստագետների հավատարմության հետ միասին[2][4]։

Հոլոսիի ազդեցությունը գաղությում նվազեց և գերակշիռ դարձավ Կարոլի Ֆերենցիի ոճը։ Հոլոսին մոտ 1901 թվականին մեկնեց Հունգարիայի թագավորություն (այժմ՝ արևմտյան Ուկրաինա) Տեկսյո քաղաքում բացելու ևս մեկ դպրոց[2]։ Նագիբանիայի գաղութը շարունակվեց մնացած չորս հիմնադիրների կառավարման ներքո և վերանվանվեց Ինգենես ֆեշտոիշկոլա (Ազատ նկարչական դպրոց)[4]։ 1910 թվականին հիմնադիր Գրյունվալդը հեռացավ Նագիբանիայից` ղեկավարելու Կեչկեմետ նկարիչների գաղութը Հունգարիայի Կեչկեմետ քաղաքում։ 1910-ականներին Նագիբանյա դպրոցը շարունակում էր գործել, բայց ժամանակավորապես հետաձգվեց Առաջին համաշխարհայինի և ճանապարհորդելու դժվարության պատճառով[2]։

1927 թվականին դպրոցը հանձնվեց նկարիչների նոր սերնդին և վերանվանվեց Սեփմուվիսեթի իշկոլա (Գեղարվեստի դպրոց)[4]։ 1935 թվականին դպրոցի գույքը և գաղութը գրավվեց քաղաքի կողմից՝ որպես ռումինական ֆաշիստական երկաթե գվարդիայի ընդվզման մաս։ 1937 թվականին խումբը լուծարվեց։ Շինությունը որոշ ժամանակ օգտագործվել է որպես զորանոց, և որպես արվեստի դպրոց վերականգնելու փորձերն անհաջող են եղել[2]։

1966 թվականին Հունգարիայի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Նագիբանիայի արվեստը. Հարյուրամյա ցուցահանդես՝ նվիրված Նագիբանիայի նկարիչների գաղութին» խորագրով հետահայաց ցուցադրություն[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nagybánya (Baia Mare), Transylvania / Romania - Explore Carpathia». www.explorecarpathia.eu. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Sebestyén, Ágnes. «A nagybányai művésztelep történetert nete». www.hung-art.hu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. «A Nagybányai Művésztelep». Nagybanya. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Nagybánya colony». Grove Art Online (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  5. Valerie Majoros, "Lajos Tihanyi and his friends in the Paris of the nineteen-thirties", French Cultural Studies, 2000, Vol. 11:387, Footnote, p. 388, Sage Publications, accessed 9 April 2021

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագիբանյա նկարիչների գաղութ» հոդվածին։