Նաբի Շենսոյ (թուրքերեն՝ Nabi Şensoy, մայիսի 25, 1945(1945-05-25), Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 7, 2018(2018-02-07), Իզմիր, Թուրքիա), Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան[1]։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 2006-2010 թվականներին[2]։ 2007 թվականի հոկտեմբերին հետ է կանչվել Թուրքիայի կառավարության կողմից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ժխտող բանաձև[3]։ Ավելի ուշ, վերադարձել է իր պաշտոնին։ Դեսպանի պաշտոնը թողել է 2009 թվականի դեկտեմբերին[2]։

Նաբի Շենսոյ
 
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 25, 1945(1945-05-25)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Վախճանի օր փետրվարի 7, 2018(2018-02-07) (72 տարեկան)
Վախճանի վայր Իզմիր, Թուրքիա
Թաղված Doğançay Cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Նաբի Շենսոյն ավարտել է Անկարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ամուսնացած է։ 1969-1970 թվականներին ծառայել է Թուրքիայի զինված ուժերում։ 1972 թվականին եղել է Նյու Յորքում Թուրքիայի փոխհյուպատոս, իսկ 1983 թվականից՝ նախարարության բազմակողմ քաղաքական հարցերի, ծովային գործերի և ավիացիայի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, նախարարի խորհրդական։ 1985 թվականին եղել է Լոնդոնում Թուրքիայի հյուպատոս։ 1990 թվականին նշանակվել է Իսպանիայում Թուրքիայի դեսպան։ 1995 թվականին դարձել արտաքին գործերի փոխնախարար։ 1998 թվականին նշանակվել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան, իսկ արդեն 2006 թվականին՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան։

Մահացել է 2018 թվականի փետրվարի 7-ին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Acikalin, Serpil (2007 թ․ հուլիսի 13). «Captured U.S Origin Weapons Increased the Tensions Between Turkey, Iraq and US». Turkish Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Turkish ambassador to U.S. quits». UPI. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Ali Berat Meric; Louis Meixler (2007 թ․ հոկտեմբերի 11). «Turkey Recalls Ambassador After U.S. Armenian Vote (Update3)». Bloomberg L.P. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «Nabi Şensoy: A diplomat's certificate of honor». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.«Nabi Şensoy: A diplomat's certificate of honor». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.