Բացել գլխավոր ցանկը

Նաբիլ Բենտալեբ

ալբանացի ֆուտբոլիստ

Նաբիլ Բենտալեբ (արաբ․՝ نبيل بن طالب‎‎‎‎, 1994, Ֆրանսիա, Լիլ), ալժիրցի ֆուտբոլիստ, Տոտտենհեմի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Նաբիլ Բենտալեբ
Nabil Bentaleb 2014.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Algeria.svg Ալժիր
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1994 (24 տարեկան)
Ծննդավայր Լիլ, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 187 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Համար 42
Պատանեկան կարիերա
2004 - 2009
2009 - 2010
2010 - 2012
2012 - 2013
Ֆրանսիա Լիլ
Բելգիա Մուսկրոն
Ֆրանսիա Դյունկերկ
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 - Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
41 (0)
Ազգային հավաքական
2012
2014 -
Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19տ)
Ալժիր Ալժիր
1 (0)
16 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Նաբիլ Բենտալեբը ծնվել է ֆրանսիական Լիլ քաղաքում, Ալժիրից գաղթած ընտանիքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Լիլ» ակումբում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բելգիա, որտեղ հանդես է եկել «Մուսկրոնի» պատանեկան թիմում։ Բենտալեբն ավելի ուշ ասել է.

  «Ժամանակին ինձ դուրս շպրտեցին «Լիլից», քանի որ կարծում էին, թե ես շատ փոքր եմ»:
- Նաբիլ Բենտալեբ
 

Մեկ տարի անց ֆուտբոլիստը վերադառնում է Ֆրանսիա և երկու մրցաշրջան է անցկացնում «Դյունկերկում»։ 2012 թվականին Նաբիլը փորձաշրջան է անցնում «Բիրմինգհեմ Սիթիում»։ Միաժամանակ նրա գործակալը հանդիպում է «Տոտտենհեմի» հետ և ֆուտբոլիստն ուղևորվում է Լոնդոն։ Ակումբի երիտասարդական թիմում տպավորիչ ելույթներ ունենալուց հետո նրա հետ չորս տարվա պայմանագիր են ստորագրում՝ մինչև 2018 թվականը։

Տոտտենհեմ ՀոտսպուրԽմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 22-ին Բենտալեբն առաջին անգամ հայտնվում է Պրեմիեր Լիգայի խաղի հայտացուցակում։ «Սաութհեմփթոնի» հետ խաղում նա 50-րդ րոպեին փոխարինման է դուրս գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ 2014 թվականի հունվարի 4-ին ֆուտբոլիստն առաջին անգամ հայտնվում է «Տոտտենհեմի» մեկնարկային կազմում՝ մասնակցելով Անգլիայի գավաթում «Արսենալի» հետ հանդիպմանը։ Հետո «Կրիստալ Պալասի» հետ խաղում Բենտալեբը ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ։ Նույն թվականի փետրվարի 20-ին ալժիրցին նորամուտն է նշում Եվրոպա Լիգայում։

Ակումբային վիճակագրությունըԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել