Յուրի Բորիսովիչ Սոլովյով (հունվարի 12, 1920(1920-01-12), Կոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2013(2013-10-07), Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային դիզայներ, տեխնիկական գեղագիտության համամիութենական գիտա-հետազոտական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն (1962—1987), ԽՍՀՄ ոճաբանների միության հիմնադիր և նախագահ (1987—1990), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989—1991)։

Յուրի Սոլովյով
Ծնվել էհունվարի 12, 1920(1920-01-12)
ԾննդավայրԿոստրոմա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 7, 2013(2013-10-07) (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի տպագրական ինստիտուտը որպես նկարիչ-գծանկարիչ, 1945 թվականին ստեղծել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական դիզայնի բնագավառում առաջին մասնագիտացված կազմակերպությունը՝ ճարտարապետա-գեղարվեստական բյուրոն։ Այդտեղ մշակել է գետային մարդատար նավերի, երկաթուղային վագոնների, նոր սերնդի մոսկովյան տրոլեյբուսների, ինչպես նաև «Լենին» առաջին ատոմային սառցահատի ինտերիերի ու առաջին միջուկային սուզանավի նախագծերը։ 1957 թվականին նախագծել է ԽՍՀՄ պաշտոնական զբոսանավերի դիզայներական աշխատանքները, որոնք այժմ օգտագործվում են ներկայացուցչական նպատակներով։

  • 1962—1987 թթ. — տեխնիկական գեղագիտության համամիութենական հետազոտական ինստիտուտի ստեղծող և տնօրեն (ՏԳՀՀԻ),
  • 1964—1988 թթ. — «Տեխնիկական էսթետիկա» բյուլետենի (հետագայում՝ ամսագիր) գլխավոր խմբագիր,
  • 1969—1976 թթ. — փոխնախագահ, 1977—1980 թթ. — առաջատար միջազգային դիզայներական կազմակերպության՝ արդյունաբերական դիզայնի միությունների միջազգային խորհրդի նախագահ (ICSID, 1977—1980),, 1981 թվականից՝ ICSID Սենատի անդամ,
  • 1987—1990 թթ. —ԽՍՀՄ դիզայներների միության հիմնադիր և առաջին նախագահ։

1989-1991 թթ. - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ, ԽՍՀՄ Մշակույթի Գերագույն սովետի հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Այնուհետև իր դստեր հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա ու նրա մահից հետո վերադարձել Մոսկվա, հրատարակել հուշերի գիրք։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • «Ուղևորների երկաթուղային փոխադրում»,
  • «Քաղաքային տրոլեյբուս»,
  • «Ատոմային սառցահատ»,
  • «Ատոմային սուզանավ»,
  • «Ուղևորատար գետային շոգենավներ»,
  • «ԽՍՀՄ պաշտոնական ծովային զբոսանավ»։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Լավագույն դիզայներական նախագծի համար ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1980), ԳԴՀ պետական մրցանակ՝ միջազգային դիզայնի զարգացման գործում բացառիկ ներդրման համար (1980), Արդյունաբերական դիզայներների ամերիկյան ընկերության մրցանակ՝ միջազգային մակարդակում դիզայնի բացառիկ ներդրման համար (1985), Մեքսիկայի մրցանակ`համաշխարհային դիզայնի ներդրման համար (1987), Պատվավոր դիպլոմ «Խորհրդային Միությունում և միջազգային մակարդակում դիզայնի զարգացման գործում բացառիկ ներդրման համար» (Տոկիո, 1989), Գրականության և արվեստի բնագավառում Ռուսաստանի Դաշնության Նախագահի մրցանակ (1999), Մեդալ «Դիզայներական կրթության զարգացման գործում բացառիկ ներդրման համար» (Լոնդոն, 2001), «Դիզայնի զարգացման գործում արժանիքների համար» (Մոսկվա, 2001)։

Մեմուարներ խմբագրել

Գրականություն խմբագրել